Վայրի բնություն, մեղրամսի յուրահատուկ ռոմանտիզմ. անկախ ձեր ամենատարօրինակ ցանկություններից կա մի պարզ միջոց արտահայտելու ձեր ցանկությունների ինտենսիվությունը և պայծառությունը ձեր մյուս ճանապարհորդությանը. ամրագրեք հյուրանոցային համար, որի պատուհանից բացվում է «ամենասեքսուալ» տեսարժան վայրը:
Ջունգլիներից անապատ, օվկիանոսի ափից մինչև լեռները. մեր գլոբալ փնտրտուքը գտել է հյուրանոցներ, որոնց պատուհաններից բացվում է «ամենասեքսուլ» տեսարժան վայրերը: Այդ հյուրանոցները կբորբոքեն ամենախորաթափանց ճանապարհորդների երևակայությունները և իհարկե կդառնա երազանք ռոմանտիկների և սիրահար զույգերի համար: Միայն մեկ գործոն, մեկ անհրաժեշտություն. կիսեք սենյակը «ճիշտ» ուղեկցի հետ և վայելեք հրաշալի տեսարանները և ձեր հյուրանոցային համարի պատուհանից այն կողմ բացվող պատկերը:
1. St Regis Princeville, Kauai, Hawaii – հյուրանոցը գտնվում է Հավայան կղզիների Կայու կղզում: Այդ հյուրանոցի սենյակում գտնվող պատուհանը հորիզոնական դիրք է գրավում. դա ամենահաճելի վիճակն է, քանի որ պատուհանից բացվող տեսարանները ամենաարտասովորն են և ամենատպավորիչը: Դեպի Խաղաղ օվկիանոսը, Hanalei Bay, the Na Pali Coast և Նամոլոկամա լեռները բացվող տեսարանները անկրկնելի տպավորություն են թողնում: Այս հյուրանոցում սիրում են մնալ Ջենիֆեր Էնիսթոնը և Ջորջ Քլունին (որքանով մեզ հայտնի է՝ ոչ միասին): 8-ից 11-րդ հարկերում գտնվող սենյակների լոգասենյակներում կան հիանալի տեսարանով պատուհաններ, որոնք ինքնըստինքյան կերկարացնեն ձեր լոգանքը: Անձնական սպասարկման աշխատակիցը ձեր տրամադրության տակ կլինի ողջ ընթացքում, բայց եթե դուք նրան ասեք «Չխանգարել», ապա նա ձեզ հանգիստ կթողնի: Մեկ գիշերվա համար սուիթի արժեքը սկսվում է 1,625 դոլարից:
2. Amangiri, Canoyon Point, Utah – Ամանգիրի հյուրանոցը գտնվում է Յուտա նահանգում՝ անմիջապես Պոինտ կանյոնի վրա՝ Հսկա Կանյոնի և Զիոն Ազգային պարկի արանքում: Միայն այս հյուրանոցում դուք կզգաք, թե որքան հեռու եք քաղաքակրթությունից, որքան հեռու է գտնվում ձեր հոգեվիճակը: Եվ այժմ. ի՞նչ կցանկանաք անել՝ իմանալով, որ այդքան հեռու եք գտնվում քաղաքակրթությունից: Այստեղ ամեն ինչ կա ձեր ամենաարտասովոր երևակայության համար: Մեկ գիշերվա համար սուիթը սկսում է 900 դոլարից:
3. Hotel Marincanto, Positano, Italy – Իտալիայում՝ Պոսիտանոյում է գտնվում Մարինկանտո հյուրանոցը: Նայեք Միջերկրական ծովի այս հիպնոսացնող տեսարաններին: Յուրաքանչյուր երեկո հիանալով այդ տեսարաններով, դուք կնստեք և կմտածեք, որ այս աշխարհը ժպտում է ձեզ, քանի որ շատ գինի եք խմել կամ էլ դա Սերն է: Մեկ գիշերվա համար ստանդարտ համարների գները սկսվում են 230 դոլարից:
4. Leopard Hills, Sabi Sands Private Game Reserve, South Africa – հյուրանոց Հարավային Աֆրիկայում: Դուք պատրա՞ստ եք ադրենալինի, երբ պառկում եք քնելու: Այս հյուրանոցում կարևոր չէ, թե դուք ինչով եք զբաղված համարում, անգամ գլուխներդ անկողնուց վեր չբարձրացնելով դուք կարող եք տեսնել հովազի, որը ջուր է ըմպում ձեր անձնական լողավազանից: Այդ հյուրանոցում դուք շատ րոպեներ կունենաք միմանց ամուր գրկելու մեղրամսի ընթացքում: «Ամեն ինչ ներառյալ» սուիթում մեկ գիշերվա համար գները սկսվում են 2,200 դոլարից:
5. Blanket Bay, Glenorchy, New Zealand – Նոր Զելանդիայի Բլանկետ Բեյ հյուրանոցը գտնվում է Գլենարոչիի սահմաններից դուրս՝ Նոր Զելանդիայի հարավային կղզում, և իր տեսարաններով հիշեցնում է «Մատանիների տիրակալը» ֆիլմին: Հենց այդ վայրում է նկարահանվել հանրահայտ ֆիլմը: Հատակից առաստաղ ձգվող պատուհանները Վակատիպու լճի (Wakatipu) և լեռների անկրկնելի համայնապատկեր է ապահովում: Մեկ գիշերվա համար սենյակների արժեքը սկսվում է 1,120 դոլարից: