Մարդ արարածը հաճախ է ցանկանում իր ունեցածի ճիշտ հակառակը: Ահա օրինակ, ապրելով մեգապոլիսում, որտեղ հնարավոր ամեն ինչ կա և անգամ անհնարինը, այնպես ես ցանկանում հայտնվել փոքրիկ քաղաքի նեղլիկ փողոցներում, որի բոլոր բնակիչները միմյանց ծանոթ են և ծաղիկներ են նվիրում իրար: Բարեբախտաբար, այդպիսի վայրեր այսօրվա օրով գոյություն ունեն ոչ միայն հին ֆիլմերի կադրերում` ներգրավելով իրենց կյանքի դանդաղ ռիթմի և անփոփոխ հարմոնիայի մեջ: Այսպես, ձեզ ենք ներկայացնում ծովային և ափից կտրված, արևելյան և արևմտյան, հեքիաթային և միևնույն ժամանակ իրական, ամենագեղատեսիլ և ռոմանտիկ քաղաքները աշխարհում:
Սան Ջիմինյանո, Իտալիա
Սան Ջիմինյանոն կարելի է համարել Իտալիայի ամենագեղատեսիլ շրջանի` Տոսկանայի ամենագեղատեսիլ քաղաքը: Գտնվելով բլրի վրա` Սան Ջիմինյանոն հայտնի է իր անսովոր ճարտարապետությամբ, որի թագն են համարվում 14 բարձրահարկ աշտարակները: Քաղաքի ներսում Ձեզ սպասում են հրաշալի դասական փողոցներ և հրապարակներ, դե իսկ նրանից դուրս սփռված է կանաչ մարգագետինների և երփներանգ ծաղիկների անսահման օվկիանոսը: