Մարդ արարածը հաճախ է ցանկանում իր ունեցածի ճիշտ հակառակը: Ահա օրինակ, ապրելով մեգապոլիսում, որտեղ հնարավոր ամեն ինչ կա և անգամ անհնարինը, այնպես ես ցանկանում հայտնվել փոքրիկ քաղաքի նեղլիկ փողոցներում, որի բոլոր բնակիչները միմյանց ծանոթ են և ծաղիկներ են նվիրում իրար: Բարեբախտաբար, այդպիսի վայրեր այսօրվա օրով գոյություն ունեն ոչ միայն հին ֆիլմերի կադրերում` ներգրավելով իրենց կյանքի դանդաղ ռիթմի և անփոփոխ հարմոնիայի մեջ: Այսպես, ձեզ ենք ներկայացնում ծովային և ափից կտրված, արևելյան և արևմտյան, հեքիաթային և միևնույն ժամանակ իրական, ամենագեղատեսիլ և ռոմանտիկ քաղաքները աշխարհում:
Մելիլյա, Իսպանիա
Մելիլյան Իսպանիայի ինքնավար քաղաքներից է՝ թեև գտնվում է Աֆրիկայի միջերկրածովյան ափին: Այս գեղատեսիլ, ծովափնյա քաղաքը, որը գտնվում է երկու մշակույթների խաչմերուկում, ունի հարուստ և հին պատմություն, որը չէր կարող չարտացոլվել նրա գեղատեսիլ տեսքում: Այստեղ հատկապես հաճելի է զբոսանել հնագույն նավահանգստում և հիանալ բերդերի պատերով: