Մարդ արարածը հաճախ է ցանկանում իր ունեցածի ճիշտ հակառակը: Ահա օրինակ, ապրելով մեգապոլիսում, որտեղ հնարավոր ամեն ինչ կա և անգամ անհնարինը, այնպես ես ցանկանում հայտնվել փոքրիկ քաղաքի նեղլիկ փողոցներում, որի բոլոր բնակիչները միմյանց ծանոթ են և ծաղիկներ են նվիրում իրար: Բարեբախտաբար, այդպիսի վայրեր այսօրվա օրով գոյություն ունեն ոչ միայն հին ֆիլմերի կադրերում` ներգրավելով իրենց կյանքի դանդաղ ռիթմի և անփոփոխ հարմոնիայի մեջ: Այսպես, ձեզ ենք ներկայացնում ծովային և ափից կտրված, արևելյան և արևմտյան, հեքիաթային և միևնույն ժամանակ իրական, ամենագեղատեսիլ և ռոմանտիկ քաղաքները աշխարհում:
Պալմանովա, Իտալիա
Ալպերի իտալական կողմի ստորոտին գտնվում է Պալմանովա քաղաքը, որը երբևէ կատարել է ամրաշինության գործառույթ, իսկ այժմ հայտնի է իր անսովոր ձևով. վերևից այն հիշեցնում է ինը գագաթով աստղ: Զբոսնելով այս ձյունիկի ճառագայթ-փողոցներով և շնչելով Ադրիատիկ ծովի թարմ քամին և խաղողի այգիների բույրը` միանգամից հանգիստ և նակաշկանդ տրամադրություն ես ձեռք բերում: