Ամենառոմանտիկ փոքրիկ քաղաքները (Մաս 4)

Մարդ արարածը հաճախ է ցանկանում իր ունեցածի ճիշտ հակառակը: Ահա օրինակ, ապրելով մեգապոլիսում, որտեղ հնարավոր ամեն ինչ կա և անգամ անհնարինը, այնպես ես ցանկանում հայտնվել փոքրիկ քաղաքի նեղլիկ փողոցներում, որի բոլոր բնակիչները միմյանց ծանոթ են և ծաղիկներ են նվիրում իրար: Բարեբախտաբար, այդպիսի վայրեր այսօրվա օրով գոյություն ունեն ոչ միայն հին ֆիլմերի կադրերում` ներգրավելով իրենց կյանքի դանդաղ ռիթմի և անփոփոխ հարմոնիայի մեջ: Այսպես, ձեզ ենք ներկայացնում  ծովային և ափից կտրված, արևելյան և արևմտյան, հեքիաթային և միևնույն ժամանակ իրական, ամենագեղատեսիլ և ռոմանտիկ քաղաքները աշխարհում:

Cesky Krumlov, Czech Republic

Չեսկի Կրումլով, Չեխիա

Cesky Krumlov, Czech Republic

Չեսկի Կրումլովը տեղակայված է  Վլտավա գետի երկու ափերին: Առաջին հերթին այն հայտնի է իր պալատային համալիրով, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այստեղի առանց այդ էլ հեքիաթային մթնոլորտը հաճախ համեմվում է գույնզգույն փառատոններով և տոներով, որը թույլ է տալիս լիովին ընկղմվել այս քաղաքի աննկարագրելի ռոմանտիկայի մեջ:

 

 

You might also like