Ամենառոմանտիկ փոքրիկ քաղաքները (Մաս 3)

Մարդ արարածը հաճախ է ցանկանում իր ունեցածի ճիշտ հակառակը: Ահա օրինակ, ապրելով մեգապոլիսում, որտեղ հնարավոր ամեն ինչ կա և անգամ անհնարինը, այնպես ես ցանկանում հայտնվել փոքրիկ քաղաքի նեղլիկ փողոցներում, որի բոլոր բնակիչները միմյանց ծանոթ են և ծաղիկներ են նվիրում իրար: Բարեբախտաբար, այդպիսի վայրեր այսօրվա օրով գոյություն ունեն ոչ միայն հին ֆիլմերի կադրերում` ներգրավելով իրենց կյանքի դանդաղ ռիթմի և անփոփոխ հարմոնիայի մեջ: Այսպես, ձեզ ենք ներկայացնում  ծովային և ափից կտրված, արևելյան և արևմտյան, հեքիաթային և միևնույն ժամանակ իրական, ամենագեղատեսիլ և ռոմանտիկ քաղաքները աշխարհում:

Binn, Switzerland

Բինն, Շվեյցարիա

Binn, Switzerland

Բինն քաղաքի բնակչությունը մոտավորապես 150 մարդ է: Արևմտյան Շվեյցարիայի այս անկյունում չկան այդ տարածաշրջանին հատուկ լեռնադահուկային առողջարաններ, ժամացույցի խանութներ և երկու հարկից բարձր շենքեր: Փոքրիկ քաղաքը, որը կազմված է բացառապես միայն սոճու փայտից պատրաստված տներից, փարթամ ալպիական մարգագետինների շրջապատում, որտեղ արածում են այծերը, պահպանում է արվարձանային քաղաքին հատուկ կյանքի հաճելի և հանգիստ մթնոլորտը:

You might also like