Ամենառոմանտիկ վայրերը առաջին համբույրի համար

«Ամրագրեք» սեղանիկ ռեստորանում, փռեք ծածկոցը պիկնիկի համար և ձեր  հանդիպումը դարձրեք կախարդական և արտասովոր: Եվ եթե դուք պատրաստվում եք առաջին անգամ համբուրել ձեր ընտրյալին, ապա դա արեք յուրահատուկ վայրում, որը հարմար կլինի նրա ուշագնացության համար:

Самые романтические места для первого поцелуя

Էլլիս կղզի (Նյու Յորք, ԱՄՆ)

Տարիների ընթացքում այստեղ աշխատել է անցակետ, որի միջով պարտավորված են եղել անցնել ԱՄՆ ժամանող բոլոր ներգաղթյալները: Բազմաթիվ մարդիկ դիմավորել են այստեղ իրենց սիրելիներին, որոնցից բաժանված են եղել տարիներ շարունակ: Հենց այդ ժամանակ էլ այս վայրը անվանեցին  «Համբույրների դարպաս»: Համբուրեք ձեր կեսին հուշատախտակի մոտ, որը գտնվում է կառույցի արևմտյան հատվածում` առաջին հարկում:

 

 

Կիրիբաթի կղզի

Եթե դուք ձեր երջանկության առաջին «համբույրային աղյուսը»  տեղադրեք  Կիրիբաթի Հանրապետությունում, որը գտնվում է միաժամանակ բոլոր կիսագնդերում, ապա կարող եք վստահ լինել, որ ապագայում ձեզ ոչինչ չի խանգարի: Այս խաղաղօվկիանոսյան կղզին  ապահովում է ժամանակի գծի սահմանազատում, այդ պատճառով այստեղ ավելի լավ է այցելել Նոր Տարվան. դուք կլինեք առաջին զույգը մոլորակի վրա, որը Նոր Տարվա գալստյան հետ կհամբուրի իր սիրելիին:

 

 

Ռոդենի թանգարան (Փարիզ, Ֆրանսիա)

Օգյոստ Ռոդենը գիտեր համբույրի էությունը, այլապես նրան չէր հաջողվի ստեղծել  իր հսկայական մարմարե գլուխգործոցը` «Համբույրը»: Այցելելով հանճարեղ քանդակագործի թանգարան, դուք կոգեշնչվեք այն կրքով, որով ներծծված է արձանը: Դրանից հետո ռոմանտիկ շրջայց կատարեք թանգարանի վարդերի այգով: Եվ փորձեք համբուրել ձեր ընտրյալին յուրաքանչյուր ծառի տակ` արմավների և արծաթազարդ բարդիների տակ. դրանք այդտեղ հարյուրավորն են:

Համբույրների նստարան (Սիրակյուս, ԱՄՆ)

Համաձայն առասպելի՝ եթե դուք Սիրակյուսի համալսարանի տարածքում գտնվող նստարանի վրա նստած համբուրվելիս միաձոււլվում եք, ապա վերջիվերջո դուք անպայման կամուսնանաք: Այնպես որ, եթե դուք նման մտադրություն չունեք կամ   այդ փաստի վառ ընդդիմադիրն եք, որպեսզի ձեր անձնագրում «ընտանեկան կարգավիճակը» կնիքով չամրագրվի, ձեզ հարկավոր է այլ վայր ընտրել: Սովորական գրավչության համար հարմար կլինի նաև կինոթատրոնի վերջին շարքը:

 

 

Հոգոցների կամուրջ (Վենետիկ, Իտալիա)

Ինչ Վենետիկ՝ առանց գոնդոլների վրա շրջելու: Եվ եթե դուք իսկապես մոլորակի «ամենախոնավ» քաղաքում եք ձեր սիրելիի հետ, ապա խնդրեք նավավարին ձեզ մայրամուտին տանի «Հոգոցների կամուրջ»: Համարվում է, որ այդտեղ համբուրվելը ձեր զգացմունքը կերկարեցնի այնքան ժամանակ, որքան դուք ինքներդ եք ցանկանում: Եվ մի վախեցեք, եթե ձեզ պարուրի տխուր տրամադրությունը. այդպիսի բազմանշանակ էներգետիկա է այդտեղ տիրում:

Սանտա Մոնիկայի ալեհերձը (Կալիֆորնիա, ԱՄՆ)

Պատկերացրեք, ինչպիսի սուր զգացողություններ կունենաք  Pacific Ferris Wheel սատանայի անիվի վրա համբուրվելու փորձ անելիս: Ձեր հետ վերցրեք կաթնային կոկտեյլ, որպեսզի լիովին վայելեք օվկիանոսի և Լոս Անջելեսի հիանալի տեսարանները: Ձեզ պետք է որ  ուրախացնի և  այն, որ ձեր համբույրը կլինի բացառապես էկոլոգիական, քանի որ ալեհերձի սատանայի անիվը շարժվում է՝ շնորհիվ արևային էներգիայի:   

 

Դե-Վիլ հյուրանոց  (Փարիզ, Ֆրանսիա)

Համբույր հյուրանոցոմ. դա միապաղաղ է: Բայց մի շտապեք ենթադրություւններ անել, չէ որ  Hôtel de Ville-ը հյուրանոց չէ, այլ փարիզյան քաղաքապետարան, որտեղ գտնվում են  տեղի կառավարման մարմինները: Փարիզի խորհրդանիշներից մեկը, որը համարվում է Ռոբեր Դուանոյի  «Համբույր սալահատակին» լոսանկարը, արվել է Hôtel de Ville-ի մոտ հեռավոր 1950-ական թվականներին: Ընտրելով համապատասխան հագուստ՝ դուք կարող եք կրկնել համբույրը, որը արված է լեգենդար լոսանկարում. պարոն Դոնյոն ձեզ նման հիանալի պլագիատ է մատուցում:

Ջուլիետայի պատշգամբ  (Վերոնա, Իտալիա)

Շեքսպիրի սիրահար հերոսները երդվեցին մեկ մեկի հավերժ սեր հենց այստեղ: Ասում են, որ  Casa di Giulietta-ի մոտ տեղի ունեցող համբույրը, որը կառուցվել է  XIII դարում, սիրահարներին հավերժ իրար է միացնում: Իսկ եթե  դիպչեք բակում կանգնեցված Ջուլիետի արձանի աջ կրծքին, ապա երջանկությունը ձեզ  երկար սպասեցնել չի տա:  Իհարկե հաճախակի դիպչելուց արձանը վնասվել է և այն տեղափոխել են թանգարան: Այժմ պատշգամբում Վերոնայի հյուրերին դիմավորում է Ջուլիետայի պատճենը:

Էմփայր սթեյթ բիլդինգ (Նյու Յորք, ԱՄՆ)

Եթե դուք տեսել եք «Արթունները Սիեթլում» ֆիլմը, ապա ձեզ ամեն ինչ պարզ կդառնա առանց խոսքի: Զգայական ուխտագնացություն կատարեք Նյու Յորքով, որպեսզի «բեզե նետեք» ձեր սիրելիի վրա  375 մետր բարձրությունից և նրա ոտքերի տակ նետեք  բուրավետ «Մեծ Խնձորը»: Որպեսզի ռոմանտիկ կինոնկարի մթնոլորտը ստեղծեք, բարձրացեք Էմփայր սթեյթ բիլդինգ գիշերվա ժամին. Թոմ Հենքսը և Մեգ Ռայանը կնախանձեն:

 

 

Համբույրների կամուրջ  (Վուլվիչ, Կանադա)

Եթե նայեք այդ փակ կամուրջին դրսից, ապա ձեզ կթվա որ դրան կանգուն մնալու քիչ ժամանակ է մնացել, քանի որ այն բավականին անկայուն ու հին է: Բայց ներսի հեքիաթային լուսավորումը յուրահատուկ մթնոլորտ է ստեղծում, կամուրջը իդեալական վայր է դարձնում առաջին համբույրի համար: The Kissing Bridge-ը կառուցվել է  1881 թվականին և այսօրվա դրությամբ համարվում է կանադական Օնտարիո շրջանի վերջին փակ կամուրջը:

Պեր Լաշեզ գերեզմանատուն  (Փարիզ, Ֆրանսիա)

Պեռ Լաշեզ գերեզմանատանը թաղված է Օսկար Ոայլդը, որի երկրպագուները տասնյակ տարիների ընթացքում նրա գերեզմանաքարը ծածկել են հազարավոր համբույրներով: 2011 թվականին գերեզմանաքարը մաքրել են շրթներկների հետքերից և բարձր ապակե սարկոֆագ են կանգնեցրել: Այժմ կանացի շրթներկը զարդարում է նաև այդ պատնեշը: Գրողը կյանքի ընթացքում երկու անգամ դատապարտվել է տղամարդուն համբուրելու համար, այնպես որ այդ վայրը սուրբ է համարվում:

 

Համբույրների արահետ (Գուանախուտո, Մեքսիկա)

Համաձայն Աննայի և Կառլոսի մասին լեգենդի, ովքեր ապրել են այս ծառուղում, զույգը  սպանվել է աղջկա հոր կողմից, որը դեմ է եղել նրանց միությանը:  Գոյություւն ունի մի ամբողջ արարողակարգ. պետք է կանգնել նեղ փողոցի երրորդ աստիճանին և համբուրվել: Դա սիրահարներին ապահովում է երջանկությամբ  բազում տարիներ: Իսկ եթե ձեզ հաջողվի, ապա մթնշաղին կտեսնեք Աննայի և Կառլոսի ուրվականներին, ովքեր ձեզ համբույրի վարպետության դասեր կտան:

 

 

 

 

You might also like