Տուրիստական գործակալության աշխատակիցներին տրված ամենաանհեթեթ հարցերը

Ավստրալիական  News.com.au նորությունների պորտալը պարբերաբար հրապարակում է տուրիզմի նորություններ, այդ թվում՝ տեղական տուրիզմի արդյունաբերության ներկայացուցիչների հետ հարցազրույցներ։ Կայքի խմբագիրները որոշել են իրենց ընթերցողների հետ կիսվել ամենատարօրինակ բողոքների և անհեթեթ հարցերի ցանկով, որոնք ստացել են տեղական տուրիստական գործակալության աշխատակիցները։

Ավստրալիական տուրիստական գործակալությունների աշխատակիցների շրջանում ամենահիշված հարցերն են․

-Եթե ես չվճարեմ ինքնաթիռի սրահում նստատեղի ընտրության համար, պետք է կանգնե՞մ։
-Վիետնամի համար վիզա՞ է պետք։ Այսինքն ես պետք է փոխե՞մ  Mastercard քարտս։
-Ո՞ր ճանապարհով կարելի է Լոնդոնից Դուբլին մեկնել։
-Կարո՞ղ եմ ես ամուսնական մատանին չանցկացնել անվտանգության վերահսկողության բաժնով։ Չէ որ երբ այն «ծնգա» մետաղի դետեկտորում, իմ անակնկալը կփչանա։
-Կարո՞ղ եմ ես պայմանավորվել ավիաընկերության հետ իմ նախկին ընկերոջ  համար նստատեղի ընտրության հարցում, որպեսզի այն լինի ինքնաթիռի՝ ինձ հակառակ կողմում։
-Կա՞ արդյոք երաշխիք, որ ինքնաթիռում չեն լինի ճչացող երեխաներ։
-Ես միայն Coca-Cola եմ խմում։ Ես կարո՞ղ եմ հենց այս ըմպելիքը ինձ հետ տեղափոխել։

Տուրիստական գործակալության աշխատակիցներից մեկը բողոք է ստացել դժգոհ հաճախորդից։ Տղամարդը վրդովվել է, որ իրեն չեն զգուշացրել Ֆիջի կղզում առկա կոկոսի ծառերի մասին։ Նա ստիպված է եղել ամբողջ հանգիստն անցկացնել հյուրանոցային համարում՝ վախենալով, որ կմահանա գլխին ընկած կոկոսի հարվածից։

You might also like