Նորաձևության Cosmopolitan ամսագիրը Իսլանդիան ճանաչել է ամենաշատ լուսանկարվող երկիրն աշխարհում և կազմել վայրերի և երևույթների ցանկ, որոնք արժե լուսանկարել և տեղադրել Ինստագրամում և հավաքել բազմաթիվ հետևորդներ։
Առաջին հերթին, խմբագիրները նշել են հյուսիսափայլն ու խորհուրդ տվել ճանապարհորդներին գնալ բնակելի վայրերից հեռու, որպեսզի որսան բնության այդ գեղեցիկ երևույթը։
Երկրորդ, շատ թրեվել-բլոգերների գրավում է իսլանդական Blue Lagoon (Կապույտ ծովածոց) ջերմային աղբյուրը ջրի անսովոր գույնի համար։
Բացի այդ, Instagram-ի երկրպագուները հատուկ ուշադրություն են դարձնում Յյոկյուլսաուրլոուն սառցադաշտին և Իսլանդիայի հարավային ափին գտնվող հայտնի Սև լողափին։
Երկրի ամենաինստագրամյան կետերից վերջինն էլ Սկաֆտաֆետլ սառցե քարանձավն է։