«Ամենանկարազարդ» փողոցը կանհետանա Փարիզի քարտեզից

Տասնհինգ տարվա ընթացքում Փարիզի հյուսիսում գտնվող Վելվիլ թաղամասի փոքրիկ փողոցը դարձել է փողոցային արվեստի իսկական տաճար։ Այն անվանել են  «ռայթերների փողոց»՝ մարդկանց, ովքեր նկարում են գրաֆֆիտի։
Ներկայումս  Դենուայե փողոց  (rue Denoyez) ամեն օր այցելում են զբոսաշրջիկներ, այստեղ կազմակերպվում են տուրեր Փարիզի փողոցային արվեստի հետքերով, ինչպես նաև՝ այն նշվում է զբոսաշրջային ուղեցույցներում՝ որպես վայր Փարիզում, որտեղ արժի լինել։

rue Denoyez
Իսկ հիմա «ռայթերների փողոցը» կանգնած է վերացման սպառնալիքի տակ։ Շուտով տեղական կազմակերպությունները կթերթեն պատմության էջը, թեև, ինչպես գրում է Le Figaro-ն, փողոցի նման ճակատագրի մասին հայտնի էր ի սկզբանե։

Belleville

Նատալի Մակուան՝  Փարիզի ХХ շրջանի ադմինիստրացիայի մշակույթի գծով ներկայացուցիչը, հիշեցնում է․ «Տեղական կազմակերպությունները ի սկզբանե իրավունք ունեին զբաղեցնել փողոցը, քանի որ բնակելի տների և սոցիալական նշանակության շինությունների կառուցման մասշտաբային նախագիծը մշակվել էր քաղաքի ղեկավարության կողմից։ Շրջանում շուրջ 2000 ընտանիք հերթացուցակներում են»։ Պատմական վայրի ճակատագրի հանդեպ ոչ անտարբեր մարդիկ արդեն կազմել են «Փրկենք Դենուայե փողոցը» խնդրագիր։

You might also like