Խաղաղասիրության գլոբալ ցուցանիշը (անգլ․. Global Peace Index) մշակվել է սոցիոլոգների և տնտեսագետների կողմից տարբեր երկրներում և տարածաշրջաններում անվտանգության մակարդակը ուսումնասիրելու նպատակով։ Չափանիշների ցանկում, որոնցով գնահատվել են պետությունները, մտնում են հանցավորության մակարդակը, քաղաքական կայունությունը, միջուկային զենքի առկայությունը և ոստիկանության ու անվտանգության աշխատակիցների քանակը՝ բնակչության կտրվածքով։Ստորև ներկայացված է 2016 թվականի ամենախաղաղ երկրների վարկանիշային աղյուսակը․
1. Իսլանդիա;
2. Դանիա;
3. Ավստրիա;
4. Նոր Զելանդիա;
5. Պորտուգալիա;
6. Չեխիա;
7. Շվեյցարիա;
8. Կանադա;
9. Ճապոնիա;
10. Սլովենիա։
2016 թվականի ցանկում Ռուսաստանը, որը զբաղեցրել է 151-րդ տեղը, հայտնվել է վտանգի բարձր մակարդակով երկրների շարքում։