Աշխարհի ամենամեծ նավը մեկնում է առաջին կռուիզին
Աշխարհի ամենամեծ Symphony of the Seas նավը պատրաստ է առաջին ճանապարհորդությանը, որը տեղի կունենա ապրիլին։
Symphony of the Seas նավը ամենամեծ կռուիզային նավն է աշխարհում։ 18 տախտակամածերին տեղ են գտել ռեստորաններ, բարեր, 10-հարկանի շենքի բարձրության Ultimate Abyss բլրակը, սերֆինգի սիմուլյատոր, տարզանկա, այգի, բացօթյա ամֆիթատրոն և այլ զվարճանքներ։
Ամառային սեզոնը Symphony of the Seas-ը կանցկացնի Միջերկրական ծովում։