Մեզանից շատերը թանգարան այցելելը համարում են ձանձրալի զբաղմունք, որի վրա չեն ցանկանում վատնել իրենց թանկագին ժամանակը: Բայց դա ոչ մեր դեպքում: Ձեզ ենք ներկայացնում մեր մոլորակի տարբեր անկյուններում գտնվող ամենահետաքրքիր և անսպասելի թանգարանների ընտրանին, որոնց նմուշները ոչ միայն կզարմացնեն, այլև ինտրիգ կմտցնեն այցելուների մոտ:
1.Մարդկային մարմնի թանգարան Corpus
Տարօրինակ թանգարանը Ամստերդամից կես ժամ հեռավորության վրա է գտնվում, երկրի հարավում գտնվող ուսանողական Լեյդեն քաղաքին մոտ: Այստեղ ձեզ կառաջարկեն իրականացնել զարմանահրաշ ճանապարհորդություն մարդկային մարմնի ներսում: Թանգարանը 35 մետր բարձրությամբ նստած մարդու մարմնի տեսք ունի, իսկ ձեր յուրահատուկ զբոսաշրջությունը կսկսվի դրա «լաբիրինթոսի»՝ հսկայական ծնկների միջով: Ծանոթանալով ստամոքսի, թոքերի կամ արյունատար անոթների աշխատանքի հետ` դուք կարող եք լսել ձայներ, որոնք համապատասխանում են մարդկային օրգանիզմի ձայներին: Էքսկուրսիայի ամենահետաքրքիր մասը համարվում է զբոսանքը աշխատող սրտի ներսում, որից 5D-ի շնորհիվ աշխատող սրտի ձայնային ազդանշաններ են լսվում:
2. Դժբախտ սիրո թանգարան
Խորվաթիայի սրտում՝ մայրաքաղաք Զագրեբում ստեղծվել է տարօրինակ մասնավոր թանգարան, որտեղ ժամանակի ընթացքում նմուշներ են բերել աշխարհի տարբեր վայրերից: Թանգարանը ստեղծել է խորվաթ սիրահարված զույգը, ովքեր բաժանումից հետո ուժ չեն ունեցել բաժանվել իրենց սիրելի առարկաներից: Չնայած այն բանին, որ մեզանից շատերի մոտ դժբախտ սերը նախկինի պես դառը հիշողություններ է արթնացնում, սակայն այս թանգարանը շատ այցելուներ է ունենում: Հավանաբար հենց նրա համար, որ սովորեն պահպանել միայն բարի հիշողությունները նախկին հարաբերություններից անկախ այն բանից, թե որքան երջանիկ կամ դժբախտ է եղել իրենց սերը: Թանգարանի նմուշներ են համարվում ամենազանազան առարկաները և սիրելիների «հիշողությունները», այն ամենը, ինչը ուրախացրել է սիրահարներին ողջ աշխարհից: Յուրաքանչյուր նմուշ ունի իր հետաքրքիր պատմությունը:
3. Ստի թանգարան
Աշխարհի ամենատարօրինակ և անհեթեթ թանգարանը գտնվում է Գերմանիայում՝ Կյուրից փոքրիկ քաղաքում: Եվ չնայած դրան՝ այն շարունակում է գրավել այցելուներին: Նախկին նկարիչ՝ թանգարանի տնօրեն Ռայխարդ Ցաբակը, միշտ համարել է, որ ճշտի և ստի սահմանը շատ բարակ է, հատկապես, եթե դա վերաբերվում է արվեստին, որն էլ ստիպել է նրան բացել թանգարան: «Մի հավատացեք ձեր աչքերին», – հենց այդպես է թանգարանի կարգախոսը: Այստեղ կարող եք տեսնել Ստալինի հորը պատկանող փայտը, Վան Գոգի ականջը, «Տիտանիկից» ռադիո, թռչող գորգ ինքնաթիռ և անգամ Հիտլերի բեղերը: Թանգարանի բոլոր ցուցանմուշները բազմաթիվ հակասությունների և վեճերի առիթ են հանդիսացել: Ոմանք դա համարում են հանճարեղ և զվարճալի, իսկ ոմանք կարծում են, որ բոլոր այդ նմուշները ոչ ոքին պետք չեկող առարկաներ են: Ստի թանգարանը ձանձրալի վայր անվանել այդքան էլ ճիշտ չի լինի:
4. «Աճպարարների թանգարան»
Իսկ որտեղ, եթե ոչ Պրահայում պետք է ստեղծվեր խորհրդավոր թանգարան՝ հին Պրահայի ալքիմիկոսների և աճպարարների թանգարանը: Այդ թանգարանում յուրաքանչյուր ցանկացող կարող է իրեն զգալ աճպարար կամ բարի կախարդ, սովորել եփել խմիչք և ստեղծել նվիրական անեծքներ: Յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունի լինել հանրահայտ ալքիմիկոս Էդվարդ Տալբոտի լաբորատորիայում, փորձել վառել միստիկ կրակը, տեսնել թմրանյութեր և դեղաբույսեր պատրաստող խոտաբույսերը, ծանոթանալ ալքիմիայից անբաժան պարագաներին: Այստեղ ձեզ կպատմեն ցանկացած աճպարարության կարևոր հնարքների մասին: