Իհարկե գնումների համար կարելի է գնալ ոչ միայն շուկա, այլև խոշոր առևտրի կենտրոն: Բայց դա փոքր ինչ ձանձրալի կլինի և առաջին հերթին այնքան էլ հետաքրքիր չի լինի: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք շրջել աշխարհի լավագույն շուկաներով: Վստահ ենք՝ այստեղից արված շոփինգը ավելի երկար կհիշվի:
1. Մադրիդի կիրակնօրյա Էլ Ռաստրո շուկան մի վայր է, որտեղից հնարավոր է ձեռք բերել նորաձև իրեր՝ հանրահայտ բրենդների պատճենները: Դրա համար եթե ֆինանսապես ապահովված չեք, իսկ ցանկանում եք ոչ միայն լավ տեսք ունենալ, այլև թանկ, ապա կարող եք այցելել այստեղ: Բայց ապրանքները նայելիս մի մոռացեք նաև ձեր դրամապանակին ուշադրություն դարձնել:
2. Ամեն շաբաթ Արպորում՝ Գոայում, բաց երկնքի տակ բացվում է գիշերային շուկա: Այստեղ հնարավոր է ձեռք բերել հնդիկ վարպետների ձեռքով պատրաստված զանազան ապրանքներ, շփվել տեղացի հիպպիների, նկարիչների, յոգաների հետ և լսել էթնիկ երաժշտություն՝ կենդանի կատարմամբ:
3. Ստամբուլի Գրանդ շուկան ավելի քան երեք հարյուր տարվա պատմություն ունի: Այն վաղուց արդեն դարձել է տեղի տեսարժան վայրերից մեկը և աշխարհի ամենամեծ շուկայի համբավը ունի: Նրա փոքրիկ փողոցներում պատահականորեն տեղաբաշխված են ավելի քան երեք հազար փոքրիկ խանութներ, որտեղ հնարավոր է գտնել բազմաթիվ անհավանական ապրանքներ: Տեղացի փոքրիկ երեխաները այստեղ իրենց սեփական «բիզնեսը» ունեն. որոշակի գումարի դիմաց նրանք լաբիրինթոսում կորած զբոսաշրջիկներին դուրս են բերում Ստամբուլի փողոցներ:
4. Եվս մեկ հանրահայտ շուկա է Չատուչակը Բանգկոկում: Այստեղից հնարավոր է հարմար գնով ձեռք բերել տեղական հուշանվերներ և այլ ապրանքներ: Այս վայրը հաճախ անվանում են «շոփինգամոլների դրախտ»: Որպեսզի ամբողջությամբ այն շրջեք, հարկավոր կլինի ավելի քան երեք ժամ: