Ադրենալինի սիրահարները անպայման պետք է ծանոթանան այս ընտրանիի հետ, որտեղ մենք կպատմենք ձեզ աշխարհի ամենաազդեցիկ ատրակցիոնների մասին: Այդ հրաշալի կառույցների օգնությամբ դուք կստանաք ադրենալինի մեծ քանակ և անմոռանալի զգացողություններ:
Գլենվուդ Կավերնս (Glenwood Caverns) զվարճանքների այգում գտնվող «Հսկայական Կանյոն»
1. Այդ «ադրենալինային ագրեգատը» գտնվում է Կոլորադո գետի վրա՝ 400 մետր բարձրությամբ ժայռի լանջին: Ճոճանակները տեղավորում են 4 ուղևորի, որոնց էլ ճոճում են 112 աստիճանով հորիզոնի վրա 80 կմ/ժ արագությամբ: Գտնվելով ամենաբարձր կետում՝ էքստրեմալ մարզիկները կարող են հայացք գցել իրենց առջև բացվող ժայռի անդունդը: Ճոճանակի ստեղծողը Սթիվ Բեկլին (Steve Beckley) փորձել է օգտվել ատրակցիոնից միայն մեկ անգամ, բայց այնքան է վախեցել, որ չի համարձակվել կրկնել երկրորդ անգամ: Սակայն, ինչպես հետագայում խոստովանել է Բեկլին, նա մեծ բավականություն է ստանում նաև հետևելով այն մարդկանց դեմքերին և լսելով նրանց բացականչությունները, որոնք օգտվում են 60 վայրկյանանոց ճանապարհորդությունից:
2. Ատրակցիոնի նախնական տարբերակը, ստեղծողի կարծիքով, այնքան էլ էքստրեմալ չէր և ուղևորներին չէր հասցնում բավարար հեռու դատարկ տարածությունում:
3. Այդ պատճառով 2011 թվականին նա որոշեց տեղադրել ավելի երկար օդաճնշման մեքենա, որի շնորհիվ այցելուները հնարավորություն կունենան օգտագործել էմոցիաների ողջ շրջանակը՝ ուժեղ անհանգստությունից մինչև սարսափ: Մինչև ճոճանակով ճոճորվելը, բոլոր ցանկացողները պետք է պատասխանատվությունից հետ կանգնելու փաստաթուղթ ստորագրեն, որտեղ նշվում է, որ «այդպիսի ակտիվությունը կարող է հանգեցնել վայր ընկնելու, վնասվածքների և մահվան»: Մինչև 18 տարեկան երեխաները և դեռահասները կարող են օգտվել միայն ծնողների կամ խնամակալների կողմից փաստաթղթի ստորագրումից հետո:
Լաս Վեգասի «Stratosphere» հյուրանոցի ատրակցիոնը
4. Insanity ատրակցիոնը (անգլերենից թարգմանաբար նշանակում է «խելագարություն») գտնվում է ԱՄՆ-ի ամենաբարձր 9-րդ կառույցի և Լաս Վեգասի ամենաբարձր «Stratosphere Las Vegas» հյուրանոցի վրա: Այն իրենից ներկայացնում է ուղեցույց կարուսել հսկայական մեխանիկական ճիրաններով, որը Ձեզ կբարձրացնի երկրից 274 մետր բարձրության վրա: Կարուսելը տարածվում է աշտարակի եզրից 19.5 մետր դեպի հյուսիս՝ պտտելով զբոսաշրջիկներին 70 աստիճան անկյան տակ 60կմ/ժ արագությամբ:
5. Ատրակցիոն Big Shot
Եվս մեկ խելահեղ Big Shot ատրակցիոնը «Ստրատոսֆերա» հյուրանոցում համարվում է ամենաբարձրը աշխարհում երկրի մակերևույթից ընդհանուր բարձրության տեսանկյունից: Ատրակցիոնը իրենից ներկայացնում է կատապուլտ, որը պտտում է այցելուներին 72 կմ/ժ արագությամբ 329մետր բարձրության վրա, որից հետո ազատ անկում է կատարում դեպի վար:
6. Ատրակցիոն X Scream
Այս ատրակցիոնը իրենից ներկայացնում է փոքրիկ վագոն, որը գտնվում է հյուրանոցի տանիքին, որը արագություն է բացում և դուրս գալիս երկաթգծից՝ 8 մետր հեռանալով տանիքի եզրից:
Ատրակցիոն The Smiler Alton Towers այգում, Մեծ Բրիտանիա
7. Alton Towers ժամանցի այգում գտնվող The Smiler ատրակցիոնի հեղինակները այն նախագծել են հոգեբանների հետ համատեղ վախի գործոնը բարձրացնելու նպատակով: Այժմ էլ ատրակցիոնը պահպահում է իր ռեկորդը՝ ոլորանների ամենամեծ քանակությամբ:
Բացի այդ, 85 կմ/ժ արագությամբ ուղևորության ընթացքում այցելուներին սպասվում են զանազան հոգեբանական էֆֆեկտներ, այդ թվում՝ օպտիկական պատրանքներ, ինչպիսին են օրինակ՝ կուրացնող լույսը և մոտեցող ներարկիչները, որոնք, հեղինակների խոսքերով, «կվերացնեն իրականության և պատրանքի սահմանը»:
Ամերիկյան եզրագնաց Superman. Escape from Krypton, Կալիֆորնիա, ԱՄՆ
8. Superman: Escape from Krypton («Սուպերմեն: փախուստ Կրիպտոնից») անունը կրող ատրակցիոնը Կալիֆորնիայի Վալենսիայի Six Flags Magic Mountain ժամանցի այգում: Այն սլանում է 160 կմ/ժ արագությամբ 41-հարկանի աշտարակի բարձրությամբ, այնուհետև՝ իջնում է 126 մետր վար՝ հակառակ կողմով:
Ատրակցիոն Thunder Dolphin Tokyo Dome City-ում, Ճապոնիա
9. Ատրակցիոն «Thunder Dolphin»-ը («Բարձրագոչ դելֆին») գտնվում է Tokyo Dome Cityժամանցի այգում և համարվում է 6-րդ ամենաբարձր ամերիկյան եզրագնացը աշխարհում: Նրա եզակիությունը կայանում է նրանում, որ ընթացի ժամանակ այն անցնում է բետոնե շրջանակով:
Ատրակցիոն Takabisha Fuji-Q Highland այգում, Ճապոնիա
10. Ատրակցիոն Takabisha-ն հայտնի ճապոնական Fuji-Q Highland ժամանցի այգում մտել է Գինեսի ՌԵկորդների Գիրք՝ որպես ամենափեք անկյունով ատրակցիոն՝ 121 աստիճան: 7 հանգույցներով անցնելուց հետո ուղևորները ցած են իջնում 100կմ/ժ արագությամբ 43 մետրից:
Ատրակցիոն Colossus Thorpe ժամանցի այգում, Մեծ Բրիտանիա
11. Ամերիկյան եզրագնացներից այս հրեշը հանդիսանում է ամենապտտվողներից մեկը աշխարհում և կարող է պարծենալ իր 10 ոլորաններով, ներառյալ՝ երկու զսպանակը, Կոբրայի պարույրը և այլն: Ատրակցիոնի երկարությունը կազմում է 850 մետր, իսկ արագությունը հասնում է 77 կմ/ժ-ի: