Ինչի՞ց են ամենաշատը բողոքում Airbnb-ով բնակարան վարձակալության տվողները

Որպես կանոն, Airbnb համակարգի անկատարության մասին նորություններում առավել հաճախ հայտնվում են ճանապարհորդների բողոքները։ Սակայն իրենց բնակարանները վարձակալության հանձնողները  ևս ասելիք ունեն։

Ավստրալիական News.com.au նորությունների պորտալի լրագրողները հարցում են անցկացրել Airbnb-ի օգտատերերի շրջանում, ովքեր իրենց տներն ու բնակարանները վարձակալության են հանձնում աշխարհի զբոսաշրջիկներին։ Ստորև ներկայացված է նրանց ամենատարածված բողոքների ցանկը՝ քվեարկողների տոկոսներով։

1. Տանը վարքագծի կանոններին չհետևելը – 7,8%;
2. Հյուրանոցի նման 24-ժամյա սպասարկման ակնկալիքը – 5,1%;
3. Առանց տանտիրոջ թույլտվության կենդանու հետ բնակվելը – 5%;
4. Բնակարանի մասին բացասական կարծիքները, որոնք հիմնված են այնպիսի իրավիճակների վրա, որոնք կախված չեն սեփականատիրոջից- 4,4%;
5. Դժգոհություններ, որոնք հայտնում են  միայն կայքում տեղ գտած կարծիքում, ոչ թե անձամբ սեփականատիրոջը – 4,3%;
6. Հարևաններին անհանգստացնելու սովորությունները – 2,7%;
7. Իր տանը հյուրերի անցկացրած ժամանցի մասին սեփականատիրոջ հարցերին պատասխանելիս ստելը- 3,2%;
8. Դրական կարծիք գրելը, բայց աստղային համակարգով ցածր գնահատելը – 6,4%;
9. Մինչև բնակարան տեղափոխվելը սեփականատիրոջ նամակին չպատասխանելը – 7,4%;
10. Հնարավոր բնակիչների քանակի գերազանցումը- 13,1%;
11. Բնակության պայմանների մասին տեղեկատվության արհամարհումը- 15,2%;
12. Մոռացկոտ բնակիչները, ովքեր իրենց բացակայության ժամանակ միացրած են թողնում տարբեր սարքեր, օրինակ՝ օդորակիչը- 41,1%;
13. Ժամանման ժամանակի փոփոխությունը վերջին րոպեին- 15,2%;
14. Գիշերը սեփականատիրոջ հետ խոսելու ցանկությունը – 7%;
15. Սեփականատիրոջը ժամը մեկ զանգելու և հաղորդագրություն ուղարկելու ցանկությունը – 12,4%։

You might also like