Ամենաթանկ գինին հնարավոր է գնել Դուբայից

Աշխարհի ամենաթանկ կարմիր գինին հանել են վաճառքի Դուբայի միջազգային օդանավակայանի դյութի ֆրիում: 2009 թվականին հավաքած բերքից 12 լիտրանոց Château Margaux գինին (ոգելից խմիչքների այդ տիպի փաթեթավորումը անվանում են Balthazar) արժե 195 հազար ԱՄՆ դոլլար: 2009 թվականը  լավագույն բերքն է տվել  ավելի քան չորս հարյուր տարվա պատմություն ունեցող գինեգործական Château Margaux տնտեսությունում, որը  գտնվում է Ֆրանսիայի Բորդո շրջանի Մեդոկ ավանում:

Chateau Margaux 2009 Balthazar

Այդպիսի գինի արտադրվել է ընդամենը վեց հատ, բայց գնել հնարավոր է նրանցից երեքը միայն, ընդ որում՝  միայն էքսկլյուզիվ գինիների Le Clos խանութից: Այդ բուտիկներից մեկը գտնվում է Դուբայի օդանավակայանի երրորդ տերմինալում: Վաճառողը ներկայացնում է, որ դա ամենաթանկ գինին է, որը երբևէ վաճառքի է հանվել. հայտնում է «Ռուսական Էմիրությունները»:

Bordeaux

Դրա գնորդը նվեր կստանա այցելություն Շատո-Մարգո կալվածք, ներառյալ՝ առաջին դասով դեպի Ֆրանսիա թռիչքը: Էքսկուրսիայի ընթացքում գինի գնահատողներին կցուցադրեն խաղողի այգիները և գինեգործական մառանները, իսկ այդ օրը կավարտեն ընկերության գլխավոր գինեգործի հետ ընթրիքով:

You might also like