TUI Travel PLC-ը` Thomso-ի և First Choice-ի սեփականատերը, դարձել է ամենաթանկարժեք բրենդը ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտում 500 առավել թանկ համաշխարհային բրենդների շարքում Brand Finance Global 500-ում 2014 թվականին:
Արդեն երկրորդ տարին անընդմեջ TUI Travel-ը դառնում է առաջատար էկոնոմիկայի այս ոլորտում: Brand Finance-ը ամեն տարի կազմում է աշխարհի ամենաթանկ 500 ապրանքանիշերի ցանկը` օգտագործելով Royalty Relief մեթոդոլոգիան` գնահատելով ընկերությունը նրանով, թե որքան նա կվճարեր տվյալ բրենդի համար, եթե այն իրենը չլիներ: Համաձայն այս մեթոդի` TUI Travel բրենդը այս տարի արժի 3.96 միլիարդ դոլար: