ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրող «Էտիհադ Էյրվեյսը» (Etihad Airways) վաճառում է Լոնդոն-Մելբուռն չվերթի տոմս 80,5 հազար դոլար արժեքով։ Daily Mail պարբերականը նշում է, որ ուղևորը, ով ձեռք կբերի աշխարհի ամենաթանկարժեք ավիատոմսը, կստանա համապատասխան ծառայությունների փաթեթ։
Նրան, ով կորոշի թռիչի վրա նման մեծ գումար ծախսել, ավիաընկերությունը Airbus A380-800 ինքնաթիռում կտրամադրի երեքսենյականոց համար՝ անձնական խոհարարով և սպասավորով։ ՎԻՊ-ուղևորի տրամադրության տակ կլինեն մեծ մահճակալով ննջասենյակը, լոգասենյակը և հյուրասենյակը։
Նշենք, որ նախկինում ամենաթանկն համարվում էր Մումբայից-Նյու Յորք չվերթի տոմսը․ երկու կողմերի երթուղին արժեր ընդամենը 75,9 հազար դոլար։