Մեծ Բրիտանիայի ամենաթանկարժեք տունը

Ծագումով Կիպրոսից հայտնի բրիտանացի միլիարդատեր Անդրեաս Պանայոտուն նախապես տան համար պահանջում էր 100 միլիոն ֆունտ ստերլինգ: Այժմ գնորդների համար կա երկու նորություն՝ լավ և վատ: Լավն այն է, որ 2013 թվականի մարտին մեծահարուստը տան արժեքը իջեցրել է 35 միլիոն ֆունտ ստերլինգով, իսկ վատն այն է, որ տան համար անհրաժեշտ է վճարել 65 միլիոն, ինչը նույնպես  քիչ չէ:

Heath Hall

Heath Hall-ը գտնվում է Լոնդոնի թանկարճեք թաղամասերից մեկում՝ Համպստեդում՝ Բիշոպս ավենյու փողոցում  (The Bishops Avenue):

Heath Hall

Այս հայտնի առանձնատունը կառուցվել է 1910 թվականին շաքարավազային մագնատ Ուիլյալ Պարկ Լայլայի համար:

Heath Hall

Այս անշարժ գույքը համարվում է այնքան բացառիկ, որ հավանական գնորդները պետք է հուսալիության ստուգում անցնեն Glentree Estates ընկերության ռիելթորների մոտ:

Heath Hall

Հայտնի բրիտանացի միլիարդատեր Անդրեաս Պանայոտուն  Heath Hall-ը գնել է  2006  թվականին և 40  միլիոն ֆունտ ստերլինգ է ներդրել վերանորոգման համար: Տան շուրջը 12 հազար քառակուսի մետր տարածքում տեղակայված են  այգիները:

Heath Hall

Առանձնատունը ունի 14  ննջասենյակ, մի քանի հյուրասենյակ, ճաշասենյակ, բիլիարդի սենյակ, թենիսի հրապարակ, կինոթատրոններ և այլ կառույցներ: Կա նաև ապաստարան անկանխատեսելի իրավիճակների համար՝ զուգարանով, բաղնիքով և հեռախոսագծերով, որոնք հնարավոր չի կտրել:

Heath Hall

Տան ինտերիերը զարդարված է ձեռքի աշխատանքով պատրաստված մարմարներով և իտալացի հյուսների աշխատանքներով:

Heath Hall

Heath Hall

You might also like