Որտե՞ղ է գտնվում աշխարհի ամենաթանկ հյուրանոցը` ԱՄՆ-ո՞ւմ, Ֆրանսիայո՞ւմ, Խաղաղ օվկիանոսի կղզիներո՞ւմ. ո′չ, Սարդինիայում: Ինչպես պարզվել է՝ այդ իտալական կղզում է գտնվում աշխարհի ամենաթանկ հյուրանոցների կեսը: Luxury-Hotels-ը (www.luxury-hotels.com) ներկայացրել է աշխարհի ամենաթանկ հյուրանոցների վարկանիշային ցուցակը:
Առաջին տեղում հպարտ կանգնած է Le Dune-ը, Forte Village Resort-ը, որեղ մեկ գիշերը արժե 2539 ԱՄՆ դոլար: Հյուրանոցը գտնվում է Սանտա-Մարգարիտա-դի-Պուլայում` Սարդինայի հարավի ափամերձ ծովային առողջարանում: Աշխարհի ամենաթանկ 11 հյուրանոցները (ներկայացված է սովորական երկտեղանոց համարի գինը մեկ գիշերվա համար 2012 թվականի հուլիս-հունիս ամիսներին տվյալներով).
1. Le Dune, Forte Village Resort, Սարդինիա, Իտալիա – $ 2.539
2. Royal Mansour, Մարակեշ, Մարոկկո – $2,060
3. Hotel Pitrizza, Սարդինիա, Իտալիա – $2,041
4. Villa del Parco, Սարդինիա, Իտալիա – $2,031
5. Amankora & Spa, Պարո, Բութան – $1,910
6. Hotel Cala di Volpe, Սարդինիա, Իտալիա – $1,904
7. Hotel Romazzino, Սարդինիա, Իտալիա– $1,850
8. Maia Luxury Resort and Spa, Անսե Լուիս, Սեյշելներ – $1,692
9. Southern Ocean Lodge, Կանգարո Իսլանդ, Ավստրալիա – $1,665
10. Lizard Island, Մեծ ստորջրյա ժայռ, Ավստրալիա – $1,651
11.Song Saa Private Island, Պրի Շիխոնուկ, Կամբոջա – $1,649