Հայտնի են աշխարհի ամենաթանկ հյուրանոցային համարները
Ցանկում ամենացածր արժեքը մեկ գիշերվա համար 36 հազար դոլարն է։
Ճանապարհորդական Lonely Planet կայքը վերլուծել է աշխարհի հյուրանոցների գնային առաջարկները և առանձնացրել դրանցից ամենաթանկերը։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Առաջին տեղում հայտնվել է Ժնևի հյուրանոցներից մեկի թագավորական լյուքսը, որտեղից տեսարան է բացվում դեպի Մոնբլանը․ գիշերն այստեղ արժե 80 հազար դոլար։ Երկրորդ տեղում Նյու Յորքի հյուրանոցներից մեկում գտնվող հինգ ննջասենյակով և բացօթիկով լյուքսն է (գիշերը 75 հազար դոլար)։ Եռյակը եզրափակում է Կալիֆորնիայում գտնվող պենտհաուսը՝ 45 հազար դոլարով։ Վարկանիշային աղյուսակի մյուս տեղերում գտնվում են հյուրանոցներ Ֆիջիում, Սարդինիայում, Մարաքեշում, Մոնակոյում և Նյու Յորքում։