Հայտնի են ամենաթանկարժեք քաղաքներն աշխարհում

Սինգապուրը, Փարիզն ու Ցյուրիխը ճանաչվել են ամենաթանկարժեք քաղաքներն աշխարհում՝ ըստ բրիտանական  The Economist ամսագրի։ 

Ամեն տարի  Economist Intelligence Unit (EIU) պարբերականի վերլուծական բաժինը կազմում է Worldwide Cost of Living վարկանիշային աղյուսակը։ Փորձագետները համեմատում են ապրանքների և ծառայությունների գները աշխարհի 133 երկրներում, այդ թվում՝ հագուստի, մթերքների, տրանսպորտի, կոմունալների և բնակարանի վարձակալման։ Ընդ որում՝ կողմնորոշիչ են հանդիսանում Նյու Յորքի գները։

Սինգապուր

2018 թվականի ամենաթանկարժեք քաղաք է ճանաչվել Սինգապուրը։ Հարավարևելյան  Ասիայի քաղաք-պետությունը վարկանիշային աղյուսակի առաջատարն է  հինգերորդ տարին անընդմեջ։ Սինգապուրում մեկ կգ հացն արժե  3,71 դոլար, մեկ շիշ գինին՝ 23,68 դոլար, բենզինի լիտրը՝ 1,56 դոլար։ Գնային մակարդակով նրան հետևում են Փարիզն ու Ցյուրիխը։ Փարիզում, ըստ  EIU-ի տվյալների, հացն արժե 6,33 դոլար, մեկ շիշ գինին՝ 11,90 դոլար, բենզինը՝  1,77 դոլար։ Ցյուրիխում համապատասխանաբար՝  5,31, 15,89 և  1,68 դոլար։

Փարիզ, Ֆրանսիա

Ամենաթանկարժեք քաղաքների առաջին տասնյակում հայտնվել են նաև Հոնգկոնգը, Օսլոն, ժնևը, Սեուլը, Կոպենհագենը, Թել Ավիվը և Սիդնեյը։ Նշենք, որ ԱՄՆ-ի ոչ մի քաղաք թոփ-10-ում չի հայտնվել։ Նյու Յորքը զբաղեցրել է 13-րդ տեղը, Լոս Անջելեսը՝ 14-րդ։ Փորձագետները դա կապում են զարգացած երկրների հիմնական արժույթի համեմատ դոլարի կուրսի նվազման հետ։

Ցյուրիխ, Շվեյցարիա

Իսկ աշխարհի ամենամատչելի քաղաքները սիրիական Դամասկոսն է, Կարակասը, Ալմաթան, նիգերիական Լագոսը և Հնդկաստանի Բանգալորը։

You might also like