Դուբայում 10 հազար դոլարով վաճառված բուրգերը դարձել է ամենաթանկարժեքը աշխարհում։ Ուտեստը ձեռք է բերվել բարեգործական ակցիայի շրջանակներում․ ստացված հասույթը ուղղվել է կրծքի քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամին։ Այդ մասին հայտնում է Gulf News-ը։
Աշխարհի ամենաթանկարժեք բուրգերը պատրաստել է շեյխ Մոհամեդ Աբդուլա ալ-Թանին, ով աշխատում է Շարժա էմիրությունում։ Գնորդը եղել է ինդոնեզիական Villa77 ամսագիրը։
10 հազար դոլար արժողությամբ բուրգերի բաղադրությունն է քրքումով հաց, չեդար պանիր, տավարի բեկոն, հարիսսա կծու սոուս և համեմունքներ։