Ամենահետաքրքիր թռիչքուղիներն աշխարհում

Թռիչքները շատերի համար ինքնին դառնում են սթրեսի աղբյուր և ադրենալինի ժայթքում։ Դժվար թե լինի մի մարդ, ում մոտ գոնե մեկ անգամ չի սկսվել արագ սրտխփոց վայրէջքի կամ ալեկոծության ժամանակ։ Ավելորդ է խոսել անգամ օդանավակայանների մասին, որոնց թռիչքուղիները գտնվում են բաց ծովում կամ ժայռի վրա։ ELLE-ն ընտրել  է մոլորակի ամենացնցող թռիչքուղիների տասնյակը, իսկ մենք սիրով այն ներկայացնում ենք ձեզ։

ՍԵՆ ՄԱՐՏԵՆ, ԿԱՐԻԲՅԱՆ ԾՈՎ

Сен-Мартен, Карибское море

Բոլորին հայտնի է, որ օդաչուները, ովքեր մոտենում են Կարիբյան ծովի դրախտային Սեն Մարտեն կղզու Արքայադուստր Ջուլիանայի օդանավակայանին, ստիպված են իջեցնել ինքնաթիռը նվազագույն բարձրության վրա՝ գրեթե սահելով մոտակա լողափերում հանգստացողների արևայրուկ ընդունած մարմինների վրայով։ Տեսարանը թույլ սիրտ ունեցողների համար չէ՝ ոչ ինքնաթիռի պատուհանից նայելու, ոչ էլ ավազին պառկելու դեպքում։

ՄԱԼԵ, ՄԱԼԴԻՎՆԵՐ

Мале, Мальдивы

Մալդիվյան կղզիների միջազգային օդանավակայանի թռիչքուղին զբաղեցնում է Հուլհուլե կղզու ամբողջ երկարությունը, ինչը նշանակում է, որ օդաչուն պետք է իր հաշվարկներում հստակ ճշգրտություն ունենա։ Եթե օդաչուն թեթև շեղվի սահմանված արագությունից, ինքնաթիռը կարող է վայրէջք կատարել ջրում։

ՄԱԴԵՅՐԱ, ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ

Мадейра, Португалия

Մոտենալով պորտուգալական Մադեյրա կղզու միջազգային օդանավակայանին, կարելի է իսկապես վախենալ, քանի որ թռիչքուղին այստեղ կառուցված է կամուրջի տեսքով ժայռի եզրին և կանգնած է բարձր սյուների վրա։

ՄԱՍԵՐՈՒ, ԼԵՍՈՏՈ

Масеру, Лесото

Աֆրիկայի Լեսոտո լեռնային թագավորության օդանավակայանը շատ փոքրիկ է, իսկ թռիչքուղին՝ շատ կարճ և, ինչպես Մադեյրայում, վերջանում է ժայռի եզրին։ Ասում են, որ թռչելիս օդաչուները ստիպված են լինում դիտմամբ ինքնաթիռը դուրս հրել ժայռից, որպեսզի սկսեն բարձրություն հավաքել արդեն ազատ անկումով։

ԿՈՒՐՇԵՎԵԼ, ՖՐԱՆՍԻԱ

Куршевель, Франция

Ֆրանսիական Ալպերի այս ժամանակակից լեռնադահուկային առողջարանում ինքնաթիռ իջեցնել կարող են միայն հատուկ վերապատրաստված օդաչուները։ Կարճ թռիչքուղին՝ շրջապատված ձնակույտերով, գտնվում է այնպիսի բարձրության վրա, որ նրանք սահմանին տեղավորվելու միայն մեկ հնարավորություն ունեն։ Հակառակ դեպքում՝ ստիպված կլինեն ինքնաթիռն ուղարկել հարևան օդանավակայան։

ԲԱՐՐԱ, ՇՈՏԼԱՆԴԻԱ

Барра, Шотландия

Աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից մեկը գտնվում է փոքրիկ շոտլանդական Բարրա կղզում։ Ավազոտ  թռիչքուղով յուրօրինակ այս օդանավակայանը տեղաբաշխված է Տրայ Մոր ծովածոցի ափին․ ալիքը ընդհատում է օդանավակայանի աշխատանքը՝ այն թաքցնելով ջրի տակ, իսկ օրվա մութ ժամերին այն, առհասարակ, ընդունակ չէ ընդունել կամ ուղարկել ինքնաթիռներ։

ԱՆՏԱՐԿՏԻԿԱ

Антарктика

Խոսելով աշխարհի ամենավտանգավոր թռիչքուղիների մասին՝ չի կարելի չխոսել այս, ամբողջովին հավերժական սառույցով ծածկված թռիչքուղու մասին, որը գտնվում է Անտարկտիկայում։ Նույնիսկ ամենաբարենպաստ եղանակին օդաչուները ստիպված են իջեցնել ինքնաթիռը սառույցին՝ սահելով և մանևրելով մինչև վերջնական կանգառը։

ՍԱՆ ՊԱՈՒԼՈՒ, ԲՐԱԶԻԼԻԱ

Сан-Паулу, Бразилия

Ոչ միշտ է վտանգը պայմանավորված բնական կամ աշխարհագրական պայմաններով։ Բրազիլական Սան Պաուլու քաղաքի գլխավոր օդանավակայանը գտնվում է քաղաքի ամենախիտ բնակեցված հատվածում, այդ պատճառով թռիչքուղին անցնում է, բառացիորեն, բնակելի տների բակերով, ինչը խիստ դժվարեցնում է վայրէջքը։

ՎԱՇԻՆԳՏՈՆ, ԱՄՆ

Вашингтон, США

Ի զարմանս շատերի՝ մոլորակի ամենավտանգավոր օդանավակայանների տասնյակում, ավանդաբար, ընդգրկվում է նաև Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանը։ Բանն այն է, որ վայրէջքն այստեղ պահանջում է բավականին հմուտ մանևր՝ ամենավերջում 35-40 աստիճան շրջապտույտով։

ՎԵՆԵՏԻԿ, ԻՏԱԼԻԱ

Венеция, Италия

Վայրէջք կատարել Վենետիկի Մարկո Պոլո օդանավակայանում միաժամանակ և վախենալու է, և հաճելի․ թռիչքուղին գտնվում է նեղ արհեստական բլուրի վրա՝ շրջապատված ջրով, բայց այստեղից բացվում են հրաշալի տեսարաններ։

You might also like