Նորաձևության և ճարատարպետության տեսակետից՝ աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը հագուստի վաճառքի Zalando օնլայն հարթակի կողմից ճանաչվել է Փարիզը։ Համապատասխան ցանկը հրապարակվել է հարթակի կայքում։
Վարկանիշը կազմվում է՝ ըստ ինը չափանիշների, որոնք վերաբերում են նորաձևությանը, ուղևորափոխադրմանը, փողոցների մաքրությանն ու ճարտարապետությանը։ Այսպիսով, Փարիզը գլխավորել է աշխարհի ամենանորաձև 80 վայրերից բաղկացած ցանկը։ Երկրորդ տեղում հայտնվել է Լոնդոնը, երրորդում՝ Վիեննան։ Առաջին տասնյակի բոլոր քաղաքները, բացի Նյու Յորքից, որը զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը, գտնվում են Եվրոպայում։
Չորրորդ տեղում հատնվել է Վենետիկը, հինգերորդում՝ Ֆլորենցիան, վեցերորդում՝ Բարսելոնան, ութերորդում՝ Բորդոն։ Տասնյակը եզրափակում են Միլանն ու Հռոմը։ Մոսկվան ցանկի 67-րդ տեղում է, իսկ հակառեյթինգը Ստամբուլն է։