2017 թվականի ամենաշատ քննարկված վայրերը, քաղաքներն ու երկրները

Trip Advisor հայտնի զբոսաշրջային կայքը ամփոփել է  2017 թվականը։ Զբոսաշրջիկների կարծիքների հիման վրա՝ հայտնի են ամենապոպուլյար ռեստորանը, տեսարժան վայրն ու քաղաքը։ Այդ մասին գրում է The Daily Mail-ը։

Հայտնի Trip Advisor օնլայն ծառայության փորձագետները ուսումնասիրել են զբոսաշրջիկների թողած կարծիքները և կիսվել 2017 թվականի ամենահետաքրքիր փաստերով և թվերով։

Լոնդոն

Այսպիսով, ճանապարհորդների շրջանում ամենապոպուլյար քաղաք է ճանաչվել Լոնդոնը՝ ավելի քան 1 միլիոն կարծիքով։ Ամենաոչպոպուլյար քաղաքը աֆրիկյան Էրիթրեան է, որը ստացել է ընդամենը 17 կարծիք  9 զբոսաշրջիկից։

Հասարակական սնունդի ամենահայտնի հաստատությունը Լիսաբոնում գտնվող  Pateis de Belem հացի փուռն է, որի մասին մեկ տարվա ընթացքում գրվել է  10 000 մեկնաբանություն։ Իսկ ամենաքննարկված հյուրանոցը Դոմինիկյան Հանրապետության Պունտա Կանայի  Hard Rock Hotel-ն է․ որի մասին կարծիքների ընդհանուր թիվը այս պահին հասել է 500 միլիոնի։

 Pateis de Belem հացի փուռ

Տեսարժան վայրերից ամենից շատ՝  30 000 կարծիք ստացել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիան։

Եվ ևս մի քանի փաստ Trip Advisor-ից։ Ավելի քան  820 000 օբյեկտ ամբողջ աշխարհում անցնող տարում կայքում ստացել է իր առաջին արձագանքը։ Ամենաակտիվը եղել են ճապոնացի զբոսաշրջիկները։ Նրանք գրել են ավելի շատ, քան մյուս երկրների բնակիչները։

Սագրադա Ֆամիլիա

You might also like