Ցավոք, մեր կատարած ոչ բոլոր ճանապարհորդություններն են ուրախություն պարգևում։ Երբեմն երազանքների քաղաք այցելությունից հետո անհավանական տպավորությունների ակնկալիքները հօդս են ցնդում, երբ տեսնում ենք այդ ուղղության իրական, ոչ այնքան գրավիչ վիճակն ու բազմաթիվ թերությունները։
Օրինակ, ճանապարհորդները կարող են դժգոհ մնալ զբոսաշրջիկների մեծ հոսքից, մաքրության պակասությունից, գնի և որակի անհամաչափ հարաբերակցությունից։ Ստորև ներկայացված է աշխարհի ամենահիասթափեցնող տուրիստական ուղղությունների ցանկը՝ ըստ բրիտանական The Sun պարբերականի։
1. Բանգկոկ, Թայլանդ;
2. Կոպենհագեն, Դանիա;
3. Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա;
4. Գիզա, Եգիպտոս;
5. Վենետիկ, Իտալիա։