Հայտնի է Եվրոպայի ամենակեղտոտ քաղաքը
Մաքուր քաղաքների վարկանիշային աղյուսակում Հռոմը զբաղեցնում է վերջին տեղը ԵՄ-ում։
Հռոմում բնակիչների միայն 9%-ն է գոհ քաղաքային փողոցների մաքրությունից։
Հռոմը ճանաչվել է Եվրամիության ամենակեղտոտ մայրաքաղաքը՝ համաձայն քաղաքային փողոցների և պողոտաների մաքրությունից բնակչության գոհունակության ինդեքսի։ Այդ հարցումը ամեն տարի անցկացնում է Եվրոստատ գործակալությունը։ «Ընդհանուր առմամբ, դուք գո՞հ եք ձեր քաղաքի փողոցների մաքրությունից» հարցը տրվում է եվրոպական մայրաքաղաքների բնակիչներին։ Ըստ վերջին հարցումների՝ Հավերժական քաղաքում բնակիչների միայն 9%-ն է գոհ ընթացիկ վիճակից։
ԵՄ-ի մայրաքաղաքներից ցանկի առաջին հորիզոնականում գտնվում է Լյուքսեմբուրգը, որտեղ բնակիչների 95%-ը պատասխանել է, որ գոհ է իրենց քաղաքի փողոցների և հրապարակների մաքրությունից։ Նրան հետևում են Վիեննան (90%), Լյուբլյանան (88%), Ռիգան (81%) և Հելսինկին (80%)։