Նորվեգիայում սկսվել է ֆուտուրիստիկ հարթակի շինարարությունը, որը, նախագծի հեղինակների խոսքերով, կդառնա ամենավտանգավոր դիտահարթակը աշխարհում։
Gaularfjell դիտահարթակ բարձրանալ հնարավոր կլինի լեռնալանջերից կախված երեք աստիճանների միջոցով։ Հարթակը կգտնվի ծովի մակերևույթից 700 մետր բարձրության վրա։ Անսովոր դիտահարթակը կբացվի սկանդինավյան երկրի արևմտյան ափին։ Հարթակից զբոսաշրջիկները կարող են հիանալ նորվեգական բնության գրավիչ տեսարաններով՝ նրան վնաս չհասցնելով։
Հարթակը իրենից կներկայացնի բետոնե եռանկյունաձև կառույց, որի տարբեր անկյուններից հնարավոր կլինի տեսնել տարբեր կողմերը։ Առաջին զբոսաշրջիկները կբարձրանան այս դիտահրապարակ արդեն 2016 թվականի ամռանը։