«Սադրիչների աստիճանը», որը գտնվում է Նորվեգիայում, հայտնվել է մոլորակի ամենավտանգավոր ճանապարհների ցանկում: Ճանապարհները հազվադեպ են դառնում զբոսաշրջային տեսարժան վայր, սակայն նորվեգական «Սադրիչների աստիճանը» (Trollstigen) աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է: Այդ ճանապարհից՝ Իստերդալ և Ռումսդալ վայրերի մեջտեղից՝ Արևմտյան Նորվեգիայի հյուսիսային մասից, գեղատեսիլ տեսարան է բացվում:
Սակայն Marcopolo պորտալը «Սադրիչների աստիճանը» անվանել է Եվրոպայի ամենավտանգավոր ճանապարհը: Օրական այդ ճանապարհով անցնում է մինչև 2500 տրանսպորտային միջոց: Նրանք ստիպված են հաղթահարել տասնմեկ խոշոր` մինչև 12աստիճան թեքությամբ ոլորաններ: Ճանապարհի լայնությունը ընդամենը երեք մետր է, այնպես որ հանդիպակաց եկող ավտոմեքենաները մեծ խնդիր են առաջացնում: 2005-ից 2012 թվականների ընթացքում մի քանի ոլորաններ վերակառուցեցին, որպեսզի դրանք ավելի ուղղաձիգ դարձնեն, սակայն ռելիեֆի ընդհանուր վիճակը մնացել է նույնը:
Լեռնանցքում կա դիտորդական տախտակամած, իսկ ճանապարհի կեսին գտնվում է կամուրջը, որով էլ անցնում է 320-մետրանոց Ստիգֆոսսեն ջրվեժը: Ձմռանը մեծ է սողանքների և հեղեղների վտանգը, դրա համար «Սադրիչների աստիճանը» հոկտեմբերից մինչև մայիսը փակ է երթևեկության համար. հայտնում է Еuromag-ը: