Նույնիսկ ամենափորձառու զբոսաշրջիկները երբեմն սխալ պատկերացում են կազմում երկրի մասին՝ հիմնվելով տարածված թյուրըմբռնումների վրա։ Լոնդոնյան «Հավատում եք, թե ոչ» թանգարանը, որը հիմնադրել է կատակերգու Ռոբերտ Ռիպլին, ամեն տարի հրապարակում է 50 անթագակիր առասպելների ցանկ, որոնցից ձեզ ենք ներկայացնում զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված թյուրըմբռնումները։
– Էվերեսը աշխարհի ամենաբարձր լեռը չէ, այդ կոչումը պատկանում է Հավայան կղզիներում Մաունա Կեա հրաբխային լեռանը։
– Չինական Մեծ պատը տեսանելի չէ տիեզերքից։
– Էմփայր սթեյթ բիլդինգի գագաթից նետված մետաղադրամը կարող է կապտուկ առաջացնել, բայց չի կարող մարդ սպանել։
– Կանխագուշակություններով հայտնի թխվածքաբլիթները ոչ մի կապ չունեն չինական ավանդույթների հետ և հորինվել են ԱՄՆ-ում։
– Թռիչքի ընթացքում ըմպած սուրճը չունի թարմացնող ազդեցություն։
– Ցլերը չեն արձագանքում կարմիր գույնին, որից խուսափում են Իսպանիայում փառատոնի այցելուները, նրանք արձագանքում են շարժմանը։