Ամենագեղեցիկ գյուղերը Անգլիայում (Ֆոտո-շարք)

Անգլիան հայտնի է իր գեղեցիկ գյուղերով, որոնք հայտնի են նաև զբոսաշրջիկների շրջանում, ովքեր գալիս են այստեղ քաղաքային աղմուկից հանգստանալու և մաքուր օդ վայելելու համար: Առաջարկում ենք Ձեզ ծանոթանալ դրանցից մի քանիսին, միգուցե Դուք էլ որոշեք առաջիկայում հանգստանալ այս գյուղերից մեկում:

1. Clovelly, Դևոն (Devon)

Սա նեղ փողոցներով մասնավոր գյուղ է, որտեղ չկան մեքենաներ կամ մոտոցիկլետներ: Այն շրջապատված է խիտ անտառներով: Նեղ փողոցներում նշմարվում են սպիտակ տները:  Այստեղ դիտարժան է նաև ծովը: Մուտքը դեպի գյուղ վճարովի է:

2. Կալստոն, «Քարքարոտ երկիր» ազգային պարկ

Այս գյուղը հիմնադրվել է 11-րդ դարում և բավականին հայտնի է: Հատկապես այստեղ մարդաշատ է ամռանը: Շատ են տեսարժան վայրերը, օրինակ` Peveril ամրոցը, Odin հանքավայրը և այլն: Գյուղը շրջապատված է բարձր լեռներով, որտեղ կարելի է զբոսնել: Շատ են հետիոտնային արահետները և հանգստյան քոթեջները:

3. Combe ամրոց, Ուիլտշիր

Այս գյուղը հաճախ անվանում են Անգլիայի ամենագեղեցիկ գյուղը: Նրա ամենակարևոր տեսարժան վայրը ամրոցն է: Միջնադարում այստեղ ծաղկում  է ապրել բրդի արդյունաբերությունը:  Գյուղը գտնվում է արգելոցում, որտեղ բնակվում են բազմաթիվ  վայրի կենդանիներ:

4. Բիլբերի, Գլոստերշիր

Այս գյուղը 19-րդ դարի նկարիչ Ուիլյամ Մորիսը բնութագրել է` որպես «Անգլիայի ամենագեղեցիկ գյուղը»: Գլխավոր նեղ փողոցը տանում է դեպի Կոլն գետը, որտեղ կա շատ գեղեցիկ գետային կամուրջ: Կոտսուոլդը տիպիկ գյուղակ է նրան հատուկ Սուրբ Մարիամի եկեղեցով և տներով, որոնք կանգնած են այստեղ 17 -րդ դարից:

5. Polperro (Պոլպերրո)

Բնապատկերներով հարուստ այս գյուղը հայտնի է` որպես ամենահամակրելի գյուղ: Նեղ փողոցներ, փոքրիկ խանութներ և զբոսանք ջրում. այս ամենը Ձկնորսության և Մաքսանենգության թանգարանի հետ կարելի է գտնել այստեղ:

6. Amberley, Արևմտյան Սասեկս 

Եվս մեկ շատ գեղեցիկ գյուղ լեռնոտ վայրում` տեղակայված Ամբերլի լեռան ստորոտին: Տեղական գետը հաճախ լցվում է ձնհալի ջրով և օդը դարձնում խոնավ:

7. Lamberhurst, Կենտ

Գյուղը հանդիսանում է Scotney-ի`  ԱՄՆ-ի ամենառոմանտիկ ամրոցներից մեկի հայրենիքը: Տեսարժան վայրերից է նաև 18-րդ դարի Sprivers Horsmonden այգին: Ինչպես նաև` հայտնի Lamberhurst խաղողի այգին:

8. Haworth, Ուեստ Յորքշիր

Այստեղ է գտնվում Բրոնտե քույրերի հայտնի թանգարանը: Գլխավոր փողոցի երկայնքով տեղակայված են հետաքրքիր խանութները, փաբերն ու սրճարանները: Կարելի է նաև այցելել հայտնի Բրոնտե ջրվեժը:

9. Էմբլսայդ, Կամբրիա դքսություն, Հյուսիսարևմտյան Անգլիա 

Գյուղից ոչ այնքան հեռու գտնվում է  21-մետրանոց ջրվեժը, որը շրաջապատված է նարգիզներով: Գլխավոր փողոցում են գտնվում մի քանի փոքրիկ գործարաններ և տիրում է գյուղական մթնոլորտը:

10. Flatford

Այս գյուղը համարվում է 18-րդ դարի ամենահայտնի վայրերից մեկը:

You might also like