Աշխարհի ամենագեղեցիկ մայրամուտները (Մաս 9)

Կարմիր նարինջ, որը սուզվում է հայելու մեջ, պատուհանի ապակու մեջ հալվող կրակե գունդ, օրվա ավարտ՝ նման յուրաքանչյուր մարդու կյաքի ավարտին. ինչ կերպ ասես, որ չեն նկարագրել մայրամուտը տարբեր ժամանակաշրջաններում գրողները, երաժիշտները և բանաստեղծները: Շատ քաղաքներ և երկրներ կարող են ունենալ ընդհանրություններ, բայց չկա երկու այնպիսի քաղաք կամ երկիր, որտեղ Դուք կտեսնեք միանման  մայրամուտներ: Ձեզ ենք ներկայացնում տասը ամենատպավորիչ և անհավատալի մայրամուտները աշխարհի ամնեատարբեր անկյուններից:

Ուլուվատու, Բալի

Uluwatu, Bali

Ուլուվատուն համարվում է Բալիի ամենագեղատեսիլ տաճարներից մեկը: Նրա համեստ ճարտարապետության մեջ ոչ մի աչքի ընկնող բան չկա, փոխարենը՝ տեղն է շատ լավ ընտրված: Ուլուվատուն գտնվում է 90-մետրանոց ծովային ժայռի գագաթին՝ շրջապատված բազմաթիվ ծաղիկներով, որոնց մեջ կան ճեմուղիներ և դիտահրապարակներ: Հսկայական արևը բաց վարդագույն-նարնջագույն ճառագայթներով  փաղաքշում է  շրջակա անտառի  փարթամ կանաչը, որից աչք կտրել հնարավոր չէ:

You might also like