Կարմիր նարինջ, որը սուզվում է հայելու մեջ, պատուհանի ապակու մեջ հալվող կրակե գունդ, օրվա ավարտ՝ նման յուրաքանչյուր մարդու կյաքի ավարտին. ինչ կերպ ասես, որ չեն նկարագրել մայրամուտը տարբեր ժամանակաշրջաններում գրողները, երաժիշտները և բանաստեղծները: Շատ քաղաքներ և երկրներ կարող են ունենալ ընդհանրություններ, բայց չկա երկու այնպիսի քաղաք կամ երկիր, որտեղ Դուք կտեսնեք միանման մայրամուտներ: Ձեզ ենք ներկայացնում տասը ամենատպավորիչ և անհավատալի մայրամուտները աշխարհի ամնեատարբեր անկյուններից:
Մալդիվյան կղզիներ
Ոչ մուսոնային ժամանակաընթացքում օվկիանոսը, Մալդիվյան ատոլներով շրջապատված այնքան հանգիստ է, որ թվում է, թե այն երկնքի շարունակությունն է: Միջ մայրամուտային ժամին արևը գունազարդում է բոլոր կղզիները ալ կարմիր գույնով. կարելի է միաժամանակ տեսնել և արևը և նրա արտացոլանքը ջրային հայելիում: