Կարմիր նարինջ, որը սուզվում է հայելու մեջ, պատուհանի ապակու մեջ հալվող կրակե գունդ, օրվա ավարտ՝ նման յուրաքանչյուր մարդու կյաքի ավարտին. ինչ կերպ ասես, որ չեն նկարագրել մայրամուտը տարբեր ժամանակաշրջաններում գրողները, երաժիշտները և բանաստեղծները: Շատ քաղաքներ և երկրներ կարող են ունենալ ընդհանրություններ, բայց չկա երկու այնպիսի քաղաք կամ երկիր, որտեղ Դուք կտեսնեք միանման մայրամուտներ: Ձեզ ենք ներկայացնում տասը ամենատպավորիչ և անհավատալի մայրամուտները աշխարհի ամնեատարբեր անկյուններից:
Միլֆորդ-Սաունդ, Նոր Զելանդիա
Երբ արևը թաքնվում է բարձր լեռների ետևում՝ շրջապատելով դրանք ոսկե լուսապսակով և իր մարող լույսը տարածելով ամբողջ Միլֆորդ-Սաունդով, ապա գեղեցկության մասին խոսելու կարիք չի էլ լինում, այնքան գրավիչ է այդ տեսարանը: Մայրամուտի շողերում առկայծում են ջրվեժները, մթնում են շրջակա անտառները՝ դառնալով առասպելական: Իր ժամանակ Ռիչարդ Քիպլինգը այս վայրն անվանել է աշխարհի 8-րդ հրաշալիք: