Կարմիր նարինջ, որը սուզվում է հայելու մեջ, պատուհանի ապակու մեջ հալվող կրակե գունդ, օրվա ավարտ՝ նման յուրաքանչյուր մարդու կյաքի ավարտին. ինչ կերպ ասես, որ չեն նկարագրել մայրամուտը տարբեր ժամանակաշրջաններում գրողները, երաժիշտները և բանաստեղծները: Շատ քաղաքներ և երկրներ կարող են ունենալ ընդհանրություններ, բայց չկա երկու այնպիսի քաղաք կամ երկիր, որտեղ Դուք կտեսնեք միանման մայրամուտներ: Ձեզ ենք ներկայացնում տասը ամենատպավորիչ և անհավատալի մայրամուտները աշխարհի ամնեատարբեր անկյուններից:
Գաբոն, Աֆրիկա
Գաբոնում լավագույն մայրամուտները համարվում են նրանք, որոնց կարելի է հետևել «Լոանգո» ազգային պարկի քեմփինգներից մեկից: Այստեղ Դուք կարող եք իր ողջ հմայքով տեսնել, թե ինչպես է կրակե գունդը թաքնվում Ատլանտյան օվկիանոսի ջրերում: Գաբոնում իսկապես հասկանում ես, որ չնայած արևը մեկն է, բայց մայրամուտները աշխարհի տարբեր ծայրերում այնքան տարբեր են, ինչպես տարբեր մոլորակներում: