Կարմիր նարինջ, որը սուզվում է հայելու մեջ, պատուհանի ապակու մեջ հալվող կրակե գունդ, օրվա ավարտ՝ նման յուրաքանչյուր մարդու կյաքի ավարտին. ինչ կերպ ասես, որ չեն նկարագրել մայրամուտը տարբեր ժամանակաշրջաններում գրողները, երաժիշտները և բանաստեղծները: Շատ քաղաքներ և երկրներ կարող են ունենալ ընդհանրություններ, բայց չկա երկու այնպիսի քաղաք կամ երկիր, որտեղ Դուք կտեսնեք միանման մայրամուտներ: Ձեզ ենք ներկայացնում տասը ամենատպավորիչ և անհավատալի մայրամուտները աշխարհի ամնեատարբեր անկյուններից:
Օկինավա, Ճապոնիա
Օկինավա կղզու արևմտյան ափը իդեալական վայր է մայրամուտին հետևելու համար: Օվկիանոսը այստեղ զարմացնում է իր երանգների բազմազանությամբ՝ մուգ կապույտից մինչև փիրուզագույն կանաչ: Աշխույժ հանգստավայրերը հակադրվում են ամայի լողափերի և բարձր ժայռերի հետ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի ափը, որը մայրամուտի ժամին ներկվում է վառ վարդագույն գույնով: