Կարմիր նարինջ, որը սուզվում է հայելու մեջ, պատուհանի ապակու մեջ հալվող կրակե գունդ, օրվա ավարտ՝ նման յուրաքանչյուր մարդու կյաքի ավարտին. ինչ կերպ ասես, որ չեն նկարագրել մայրամուտը տարբեր ժամանակաշրջաններում գրողները, երաժիշտները և բանաստեղծները: Շատ քաղաքներ և երկրներ կարող են ունենալ ընդհանրություններ, բայց չկա երկու այնպիսի քաղաք կամ երկիր, որտեղ Դուք կտեսնեք միանման մայրամուտներ: Ձեզ ենք ներկայացնում տասը ամենատպավորիչ և անհավատալի մայրամուտները աշխարհի ամնեատարբեր անկյուններից:
Մեծ Կանյոն, ԱՄՆ
Իր տպավորիչ տեսքով Մեծ Կանյոնին կարող է գերազանցել միայն Մեծ Կանյոնի մայրամուտը: Արևը իջնում է հորիզոնին՝ կլանելով ցերեկային լույսը շքեղ լանջերից, որոնք ձևավորվել են միլիոնավոր տարիների ընթացքում: Ստվերով են ծածկվում կարմիր քարակտորները և տարօրինակ քարե պատկերները, իսկ մարող երկինքը արտացոլվում է Կոլորադո գետի նեղ շերտի մեջ, որը հոսում է հեռու ներքևում: Եվ հանկարծ, երբ արևը ամբողջովին թաքնվում է հորիզոնի ետևում, կտրուկ տիրում է անթափանց խավարը: