Կարմիր նարինջ, որը սուզվում է հայելու մեջ, պատուհանի ապակու մեջ հալվող կրակե գունդ, օրվա ավարտ՝ նման յուրաքանչյուր մարդու կյաքի ավարտին. ինչ կերպ ասես, որ չեն նկարագրել մայրամուտը տարբեր ժամանակաշրջաններում գրողները, երաժիշտները և բանաստեղծները: Շատ քաղաքներ և երկրներ կարող են ունենալ ընդհանրություններ, բայց չկա երկու այնպիսի քաղաք կամ երկիր, որտեղ Դուք կտեսնեք միանման մայրամուտներ: Ձեզ ենք ներկայացնում տասը ամենատպավորիչ և անհավատալի մայրամուտները աշխարհի ամնեատարբեր անկյուններից:
Սանտորինի, Հունաստան
Սանտորինի կղզիախմբի համանուն կղզում մայրամուտը մայրամուտը բառացիորեն պաշտամունքի առարկա է դարձել: Ընդ որում՝ ոչ միայն տեղաբնակների համար, ովքեր սիրում են նստել իրենց սպիտակ տան նախասրահի ճոճվող բազկաթոռին մեկ գավաթ գինին ձեռքին, այլև ողջ աշխարհից ժամանած զբոսաշրջիկների համար: Այստեղ գալիս են, որպեսզի տեսնեն, թե ինչպես է մայր մտնող արևը արտացոլվում Էգեյան ծովի կապույտ ջրերում և ներկում սպիտակ քաղաքի ամպերը նարնջագույնով: