Կարմիր նարինջ, որը սուզվում է հայելու մեջ, պատուհանի ապակու մեջ հալվող կրակե գունդ, օրվա ավարտ՝ նման յուրաքանչյուր մարդու կյաքի ավարտին. ինչ կերպ ասես, որ չեն նկարագրել մայրամուտը տարբեր ժամանակաշրջաններում գրողները, երաժիշտները և բանաստեղծները: Շատ քաղաքներ և երկրներ կարող են ունենալ ընդհանրություններ, բայց չկա երկու այնպիսի քաղաք կամ երկիր, որտեղ Դուք կտեսնեք միանման մայրամուտներ: Ձեզ ենք ներկայացնում տասը ամենատպավորիչ և անհավատալի մայրամուտները աշխարհի ամնեատարբեր անկյուններից:
Բայկալ լիճ
Բայկալ լիճը հիասքանչ է: Երբ մայր մտնող արևի ճառագայթները լուսավորում են լճի խաղաղ ջրերը և առափնյա տարածքը, ակամա սկսում ես մտածել հավերժության մասին: Անվերջանալի ջրային տարածությունը, որն արտացոլում է պարզ, մթնող երկինքը, ստիպում է մտածել բոլոր լավ բաների մասին և վայելել հիասքանչ տեսարանի լռությունը: