Հռոմում 70-րդ անգամ կկայանա վարդի միջազգային Premio Roma մրցույթը, որի ընթացքում կընտրվի ամենագեղեցիկ ծաղիկը: Իրենց աշխատանքները ժյուրիին և հանրությանը կներկայացնեն մի շարք երկրների ծաղկագործներ, այդ թվում` Իտալիայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Բելգիայի և Դանիայի:
Մրցույթին կմասնակցեն 97 մասնակից: Հաղթողը կընտրվի մայիսի 19-ին Roseto Comunale այգու ներքևի մասում, որը կբացվի այցելուների համար մեկ օրով` մայիսի 20-ին: Վարդաստանի վերևի հատվածը արդեն իսկ բաց է այցելությունների համար:
Այստեղ ներկայացված է վարդերի 1200 տեսականի: Այգին բաց է ժամը 8:00-19:00-ը: Մուտքը անվճար է: