Պանորամային տեսարանով ամենագեղեցիկ հյուրանոցները

It’s all about the view․ այսպես են ասում այս հյուրանոցների պատուհաններից բացվող ֆանտաստիկ տեսարանի մասին, որոնք կուլտային են դարձել մասամբ նաև շնորհիվ նրա, որ քաղաքի լավագույն տեսարանները երևում են հենց այս պատուհաններից։ Առաջարկում ենք ոգեշնչվել գեղեցկագույն քաղաքների պանորամաներով։

ԴՈՒԲԱՅ/ARMANI HOTEL DUBAI

Дубай / Armani Hotel Dubai

Դիզայներ Ջորջիո Արմանիից շքեղ մինիմալիստական հյուրանոցը զբաղեցնում է  աշխարհի ամենաբարձր կառույցի՝ Burj Khalifa աշտարակի 11 հարկերը։ Արժի, արդյոք, ասել, որ  պատուհաններից բացվող ֆանտաստիկ տեսարանները նրա գլխավոր առավելություններն են։ Աշտարակի գրեթե հիմքի տակ՝  122-րդ հարկում է գտնվում աշխարհահռչակ  «Ատմոսֆերա» (At.Mosphere) բար-ռեստորանը․ այն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձր ռեստորան։

ՀՈՆԳԿՈՆԳ/ THE RITZ-CARLTON, HONG KONG

Гонконг / The Ritz-Carlton, Hong Kong
Гонконг / The Ritz-Carlton, Hong Kong 2

Գեղեցիկ տեսարանով աշխարհի ամենահայտնի հյուրանոցներից մեկը զբաղեցնում է մի քանի հարկ  (102-ից  118-ը) և համարվում աշխարհի ամենաբարձր հյուրանոցը։ Համարներից բացվում է Հոնգկոնգի այնպիսի տեսարան, որ այցելուները կորցնում են խոսքի ունակությունը։ Տեղի  Ozone բարը անվանում են ամենաբարձր բարը աշխարհում․ չնայած նրան, որ հարկերով այն զիջում է Դուբայի «Ատմոսֆերային»՝ մի քանի մետրով այն ամեն դեպքում բարձր է նրանից։

ՍԻՆԳԱՊՈՒՐ/ SHANGRI-LA SINGAPORE

Сингапур / Shangri-La Singapore 2
Сингапур / Shangri-La Singapore
Ասիայի գլխավոր հյուրանոցային շղթան կարողանում է ստեղծել ճիշտ կոլորիտ հարազատ միջավայրում․ 6 հեկտար տարածքում տեղակայված հյուրանոցը իսկական օազիս է հանդիսանում թեժ մեգապոլիսի կենտրոնում՝ այգիներով, լողավազաններով և այլ գեղեցկություններով։ Նրանից մի քանի քայլ հեռավորության վրա է գտնվում բանուկ Օրչարդ ռոուդ փողոցը, իսկ քաղաքի պանորամային տեսարանը հսկա երկնաքերից բացվում է գրեթե յուրաքանչյուր համարից։

ԲԱՐՍԵԼՈՆԱ/ W BARCELONA

Барселона / W Barcelona

Այս հյուրանոցը հիշեցնում է Դուբայի  «Առագաստը» և հանդիսանում է քաղաքի ամենագեղեցիկ ու շքեղ առողջարաններից մեկը։ Հյուրանոցը, որը գտնվում է Միջերկրական ծովի հենց ափին, վեր է խոյանում Բարսելոնետա լողափում, և նրա պատուհաններից բացվում են Բարսելոնայի ամենագեղեցիկ տեսարանները։ Գեղատեսիլ լողավազանով հսկա բացօթիկը երեկոյան դառնում է նորաձևության լաունջի վայր․ այստեղ գալիս են լանչի և աղմկոտ աֆթերփարթիի։

ՀՌՈՄ/ HOTEL EDEN

Рим / Hotel Eden 2
Рим / Hotel Eden

Երկու կարծիք չի կարող լինել․ Հռոմի ամենագեղեցիկ տեսարանը բացվում է Ֆեդերիկո Ֆելլինիի սիրելի Eden հյուրանոցի պանորամային բացօթիկից։ Հյուրերը կարող են հիանալ հավերժական  քաղաքի գեղեցիկ տեսարանով  առավոտյան ժամերին նախաճաշելիս և քաղաքի լավագույն դաշնակահարի նվագակցության ներքո ընթրելիս։

ՄՈՍԿՎԱ/FOUR SEASONS

Москва / Four Seasons

Այս բացմանը Մոսկվան անհամբերությամբ սպասել է մի քանի տարի շարունակ․ իսկական շքեղության խորհրդանիշ  Four Seasons-ը գտնվում է  «Մոսկվա» հյուրանոցի պատմական շենքում՝ քաղաքի հենց կենտրոնում։ Պատուհաններից տեսարանը ոչ միայն խորհրդանշական է, այլև՝ յուրահատուկ՝ Կրեմլ, Կարմիր հրապարակ, Հիսուս Քրիստոսի տաճարը։

You might also like