Գարնան գալուստը ազդարարում է ոչ միայն օրացույցը, այլև՝ պատուհանից այն կողմ երևացող տեսարանը: Իսկ եթե այդ բնապատկերում իր տեղը գտներ նաև մեր հավաքածուում առկա ծառերից մեկը, ապա գարունը իսկական վայելք կլիներ: Առաջարկում ենք վայելել աշխարհի ամենագեղեցիկ ծաղկող ծառերը և, միգուցե, կազմել առաջիկա ճանապարհորդության երթուղին, որպեսզի դրանք տեսնեք սեփական աչքերով: Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
Կասսիա
Ծաղկման շրջանը՝ հունիսի վերջ-օգոստոս
Այս նուրբ դեղին ծաղիկը դարձել է Թայլանդի ազգային խորհրդանիշը: Բացի այդ, այն աճում է Հնդկաստանում, Շրի Լանկայում, Պալիստանում և Հարավային Ամերիկայում: Ի դեպ, կասիայի պտղամսերը վաղուց օգտագործվել է՝ որպես հակաթույն և արյուրնը մաքրող միջոց:
Բալենի
Ծաղկման շրջան՝ մայիս-հունիսի սկիզբ
Մեզ այդքան հարազաը և ծանոթ բալենին ևս շաը գեղեցկանում է ծաղկման շրջանում և դրանում համոզվելու համար պետք չէ մեկնել օտար երկիր: Փափուկ, բուրավետ, վարդագույն ամպիկները պատում են ծառը մայիսին, այնուհետև՝ ճյուղերին հայտնվում են պտուղներ, որոնց օգուտի մասին գիտեն բոլորը:
Հնդկական յասաման
Ծաղկման շրջան՝ օգոստոս-հոկտեմբեր
Այս շքեղ բույսը կարող է ծաղկել տարբեր գույների ծաղիկներով՝ սպիտակ, վարդագույն, մորեգույն, մանուշակագույն: Ճիշտն ասած՝ հնդկական յասաման նրան անվանելը սխալ է, ճիշտը լագերստրեմիան է: Իսկ իր «աշխարհագրական» անվանումը այն ստացել է այն պատճառով, որ լավ աճում է հարավային երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում:
Ֆլորիդյան կիզիլ
Ծաղկման շրջանը՝ ապրիլ-մայիս
ԱՄՆ-ում և Մեքսիկայում աճող այս ապաքինող ծառը գրանցված է Կարմիր գրքում, այնպես որ նարնք, ովքեր ցանկանում են հիանալ նրա տեսքով, լավ կլինի շտապեք: