Գարնան գալուստը ազդարարում է ոչ միայն օրացույցը, այլև՝ պատուհանից այն կողմ երևացող տեսարանը: Իսկ եթե այդ բնապատկերում իր տեղը գտներ նաև մեր հավաքածուում առկա ծառերից մեկը, ապա գարունը իսկական վայելք կլիներ: Առաջարկում ենք վայելել աշխարհի ամենագեղեցիկ ծաղկող ծառերը և, միգուցե, կազմել առաջիկա ճանապարհորդության երթուղին, որպեսզի դրանք տեսնեք սեփական աչքերով:
Սակուրա
Ծաղման շրջանը՝ մարտի վերջ-ապրիլի սկիզբ
Ճապոնիայում գարունը սկսվում է այն ժամանակ, երբ ծաղկում է սակուրայի ծառերը: Դա տեղի է ունենում մարտի վերջին-ապրիլի սկզբին, և Ծագող արևի երկրում այդ իրադարձությանն է նվիրված ազգային գլխավոր տոներից մեկը՝ Հանամին, երբ միլիոնավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, որպեսզի հիանան ծառերի զարմանահրաշ սպիտակավարդագույն ծաղիկներով, որոնց թագերը նման են ամպերի:
Գլիցինիա
Ծաղկման շրջանը՝գարնան սկզբից մինչև ամռան կեսերը
Լիանայանման ճյուղերով այս հարավային գեղեցկուհուն կարելի է տեսնել Չինաստանում, Կովկասում և Ռուսաստանում: Ծառը խնամքի առումով բավականին քմահաճ է, բայց նա, ով գոնե մեկ անգամ տեսել է գլիցինիայի անուշահոտ մանուշակագույն թերթիկները, չի մոտանա այն երբեք:
Վայրի խնձորենի
Ծաղկման շրջանը՝ ապրիլ-մայիս
Չնայած իր անվանմանը՝ այս ծառը չի հանդիպում վայրի բնության մեջ: Այն դեկորատիվ բույս է, և նրա պտուղները չեն օգտագործվում: Այն հատկապես տպավորիչ է ծաղկման վերջին շրջանում, երբ վառ տերևները սկսում են թափվել՝ գետնինը ծածկելով վարդագույն գորգով:
Կանադական Ցերցիս
Ծաղկման շրջանը՝ ապրիլմայիս
Վառ վարդագույն ծաղիկներով գեղեցիկ այս ծառը սկզբում աճել է ԱՄՆ-ի արևելքում և Կանադայում, բայց այժմ ցերցիսի այգիներով շրջելու համար պետք չէ անցնել օվկիանոսի վրայով, այն կարելի է հանդիպել Ռուսաստանում և Ուկրաինայում: Իսկ այն տեսնել պետք է գոնե կյանքում մեկ անգամ. անմոռանալի տեսարան է:
Վիրգինյան կղբի
Ծաղկման շրջանը՝հունիս-օգոստոս
Նրանք, ովքեր ցանկանում են սեփական աչքերով տեսնել այս բույսի 10 սմ տրամագիծ ունեցող անուշահոտ ծաղիկները, պետք է մեկնեն այլ մայրցամաք. մագնոլիան աճում է Միացյալ Նահանգների արևելքում և հարավում: