Աշխարհի ամենագեղեցիկ լողավազանները

Պանորամային տեսարաններ, ջերմային կասկադներ և այլ հայեցակարգային տարածքներ․ELLE-ն առանձնացրել է աշխարհի ամենագեղեցիկ լողավազանները, իսկ մենք սիրով դրանք ներկայացնում ենք ձեզ։

GRACE SANTORINI, ՀՈՒՆԱՍՏԱՆ

 Grace Santorini, Греция

Հունական Սանտորինի կղզին մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մեկն է, իսկ էքսկլյուզիվ Grace Santorini հյուրանոցի լողավազանը, որը նախագծել է Divercity Architects դիզայն ստուդիան, ամենատպավորիչ դիզայներական շինություններից մեկն է։ 2010 թվականի Trip Advisor պորտալը հենց այն է ճանաչել Եվրոպայում ռոմանտիկ հանգստի համար 10 լավագույն հյուրանոցներից մեկը։ Հյուրանոցը նաև նոմինացվել է  The European Hotel Design Awards 2010-ին։ Անհավանական պանորաման, դեպի հորիզոնը գրավիչ տեսարանը և ամենաշքեղ արևածագերն ու մայրամուտները այն գեղեցկություններն են, որոնք կարելի է տեսնել լողավազանի շեզլոնգներին պառկած։

ANANTARA CHIANG MAI RESORT & SPA, ԹԱՅԼԱՆԴ

Golden Triangle Resort, Таиланд

Թայլանդի ամենախաղաղ հյուրանոցներից մեկը՝ Anantara Chiang Mai Resort & Spa-ն, համարվում է բուդդայական հանգստության օազիս։ Կակաչային բաժանումներով անհավանական գեղեցիկ լողավազանը, որտեղից տեսարան է բացվում դեպի ջունգլին, սուզված է բուսականության և բազմաթիվ չիլլ-աութ գոտիների մեջ։

LOTTE HOTEL, ՄՈՍԿՎԱ

Lotte Hotel, Москва

Մոսկվայում ևս կա լողավազան, որը արժանացել է աշխարհի ամենագեղեցիկ լողավազանի կոչմանը։ Այն գտնվում է Lotte Hotel  հյուրանոցի տանիքի տակ՝  Mandara Spa լավագույն մայրաքաղաքային վելնես-համալիրում։ Ի դեպ, «Մանդարային» առաջատարի կոչում տվել են ոչ միայն ասիական շքեղության մթնոլորտի սիրահար հյուրերը, այլև՝  The World Spa & Wellness Awards-ի համաշխարհային փորձագետները, ովքեր անցյալ տարի ճանաչել են այն լավագույն սպան Արևելյան Եվրոպայում։

1500  քառակուսի մետր շքեղ տարածքում՝ շրջապատված սպա խցիկներով, համամներով, շոգեբաղնիքով և ջակուզիով, տեղ է գտել այն՝ աներևակայելի գեղեցիկ հսկա լողավազանը։ Խնամված և անթերի դիզայնով լողավազանը հարմար է ինչպես սպա ռելաքսի, այնպես էլ՝ սպորտային զբաղմունքների համար։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հանգստանալ՝ նայելով գեղեցկուհի լողավազանի խաղաղարար ջրերին, կարող են հարմար տեղավորվել լողավազանի մոտ գտնվող շեզլոնգներում կամ տարբեր հզորության և ջերմության ջակուզիներում։

UBUD HANGING GARDENS, ԲԱԼԻ

 Ubud Hanging Gardens, Бали

Վայրի բնության գեղեցկություն, յուրահատուկ լանդշաֆտ և տարբեր բարձրությունների վրա գտնվող դիտահարթակներ․ Բալիի Ubud Hanging Gardens հյուրանոցի անսովոր լողավազանը առաջարկում է տպավորիչ տեսարան դեպի բլուրները, ջունգլին և հնագույն բուդդայակ տաճարը։

GOLDEN NUGGET HOTEL, ԼԱՍ ՎԵԳԱՍ

Marina Bay Sands Hotel, Сингапур

Լաս Վեգասը սիրում է զարմացնել հյուրանոցի այցելուներին ամենաաղմկոտ և ոչ միանշանակ զվարճանքներով։ Աշխարհի ամենազարմանահրաշ լողավազաններից մեկը գտնվում է Լաս Վեգասի Golden Nugget հյուրանոցում։ Միայն նրա կառուցման համար հյուրանոցի սեփականատերերը ծախսել են ռեկորդային  20 միլիոն դոլար։ Լողավազանը բնակեցված է շնաձկներով, էքզոտիկ ձկներով և այլ ծովային կենդանիներով։ Իսկ  հյուրերին հնարավորություն է տրվում լողավ շնաձկների հետ՝ չվտանգելով սեփական կյանքը․ շնորհիվ վտանգավոր  ձկների համար նախատեսված հատուկ բաքի, որը տեղավորում է 900 000 լիտր ջուր՝  տպավորթյուն է ստեղծվում, թե դուք լողում եք վտանգավոր գիշատիչների հետ․ ջրում առկա պաշտպանիչ միջնապատը գրեթե անտեսանելի է։

MARINA BAY SANDS HOTEL, ՍԻՆԳԱՊՈՒՐ

Marina Bay Sands Hotel, Сингапур

Այն հարցերում, երբ խոսքը վերաբերվում է քաղաքային բնապատկերների գեղեցկությանը, Սինգապուրը մշտապես մոլորակում բոլորից առաջ է։ Marina Bay Sands հյուրանոցը դարձել է բոլոր դիզայներական հայ թեք թրենդների դասական մարմնավորումը․ 55 հարկ, գրավիչ տեսարան և գիշերային քաղաքի ֆիրմային պանորաման անմիջապես հսկա լողավազանից, որը միաձուլվում է երկնքին։

THE CAMBRIAN HOTEL, ՇՎԵՅՑԱՐԻԱ

The Cambrian Hotel, Швейцария

Վելնեսի թեմային համակարգային մոտեցմամբ հաճելի էկո հյուրանոցը սպա ժանրի դասականներից է։ The Cambrian Hotel հյուրանոցը ոչ միայն Շվեյցարիայի  լավագույն հյուրանոցներից մեկն է, այլև՝ գեղեցկագույն տեսարանով մի վայր․ ալպիական բնապատկեր, տաքացվող շքեղ լողավազան  և լիարժեք խաղաղություն։ Տարածքին հատուկ հմայք է հաղորդում այն, որ լոգանք ընդունել և վայելել հիդրոմերսող պրոցեդուրաները այստեղ կարելի է նույնիսկ ձմռանը՝ նայելով ձնապատ լեռնային հովիտներին։

HACIENDA NA XAMENA, ԻԲԻՑԱ

 Hacienda Na Xamena, Ибица

Գեղեցկություն, լռություն և հանգիստ․ երեք սյուներ, որոնց վրա հիմնված է Իբիցայի ամենաշքեղ և խաղաղ հյուրանոցի հաջողությունը։ Իր շքեղությունով և հեղինակային խոհանոցով հանդերձ՝ հյուրանոցի ճանաչվածության իսկական պատճառը հսկա սարերը բացվող հրաշալի տեսարանն է․ ծովի մակերևույթից 180 մետր բարձրություն, մաքուր լեռնային օդ, սոճիներ, ֆանտաստիկ մայրամուտներ և ջերմային լողավազանների կասկադներ ու ջակուզի։

You might also like