Հայտնի է ճանապարհորդության համար ամենագրավիչ քաղաքացիությունը

Հայաստանի քաղաքացիները  կարող են առանց վիզայի այցելել 59 երկիր։

Ճապոնիան գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ անձնագրերով  երկրների ցանկը, որը կազմել է միջազգային Henley & Partners խորհրդատվական ընկերությունը զբոսաշրջային սեզոնի նախաշեմին։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Gulf News-ին։

Նրանց պաշտոնական կայքում հրապարակվել է 100  երկրից բաղկացած ցանկ, որոնց քաղաքացիներին հեշտ է ճանապարհորդել՝ շնորհիվ մուտքի արտոնագրի սահմանափակումների բացակայության։

«Անձնագրերի ինդեքսում» առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ճապոնիան, որը թույլ է տալիս իր քաղաքացիներին առանց մուտքի արտոնագրի այգելել  189 երկիր։

Երկրորդ տեղը կիսել են Գերմանիան և Սինգապուրը՝ առանց վիզայի 188 երկրի  ցուցանիշով։  Երրորդ տեղում են Իսպանիան, Իտալիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեդիան և Հարավային Կորեան, որոնք իրենց քաղաքացիներին հնարավորություն են տալիս առանց վիզայի այցելել  187 պետություն։ 

Թոփ-100-ի վերջին հորիզոնականներում հայտնվել են Աֆղանստանն ու Իրաքը  (30 երկիր), Սիրիան ու Սոմալին (32 երկիր) և Պակիստանը (33 երկիր)։

 

You might also like