Ցանկացած կամուրջի հիմնական գործառույթն է օգնել մարդկանց Ա կետից հասնել Բ կետ: Բայց երբեմն կամուրջը կարող է դառնալ բնապատկերի յուրիօրինակ մասը և նույնիսկ վերածվել արվեստի ստեղծագործության:
Առաջարկում ենք հիանալ աշխարհի ամենազարմանահրաշ և գեղեցիկ կամուրջներով, որոնք տարբերվում են իրենց ճարտարապետությամբ և շրջակա միջավայրի հետ ներդաշնակությամբ:
Սատանայի կամուրջը՝ Գերմանիայում
Die Rakotzbrück-ը կամ Սատանայի կամուրջը գտնվում է Kromlau-Park-ում՝ Գաբլենց սաքսոնյան գյուղի մոտ: Այն կառտուցվել է քարից շուրջ 15 տարի առաջ: Devil’s bridge-ի յուրահատկությունը կառուցվածքի եզակի ճշգրտությունն է, որի շնորհիվ կամուրջը և նրա արտացոլանքը լճում ձևավորում են շրջանակ՝ առանց ընդհատումների, ընդ որում՝ անկախ դիտարկման կետից:
Բնության հրաշքը՝ Հնդկաստանում
Աղյուսի, բետոնի կամ նույնիսկ ստանդարտ փայտե տախտակների փոխարեն Չերապունջի գյուղում (Մեգհալայա նահանգ) կամուրջներ են կառուցում ծառերի արմատներից: Տեղի Հասիս ցեղի մարդիկ վաղուց հասկացել են, թե ինչպես է պետք ստիպել սովորական վայրի ֆիկուսի արմատներին աճել որոշակի ուղղությամբ՝ բամբուկը օգտագործելով որպես հենակ: Նման կամուրջները երբեմն հասնում են 30 մ երկարության և կարող են դիմանալ 50 մարդու քաշին:
Ակրոբատական կամուրջ՝ Լոնդոնում
Շարժական կամուրջները արդեն անցյալում են: Դա ապացուցում է ոչ շատ մեծ՝ 12-մետրանոց լոնդոնյան Rolling Bridge-ը, որը թեքվում է, որպեսզի բաց թողնի Grand Union Canal-ով անցնող նավակները՝ ձևավորելով բարդ, վեցանկյուն կառուցվածք: Ամեն ուրբաթ կեսօրին կամուրջը կատարում է իր ակրոբատիկ հնարքը՝ հիացնելով Լոնդոնի բնակիչներին և հյուրերին:
Ստորջրյա կամուրջ՝ Նիդեռլանդներում
Այն դեպքում, որ կամուրջների մեծամասնությունը կառուցված են ջրի վրա, յուրօրինակ Fort de Roovere-ը, որը գտնվում է հոլանդական Halsteren գյուղի մոտ, «սուզված է» այստեղով հոսող գետում: Հետիոտները կարող են մի ափից մյուսը անցնել՝ քայլելով ստորջրյա կառույցով, որի պատերը պատնեշի դեր են կատարում: Որպեսզի կամուրջը ներդաշնակ լինի շրջակա միջավայրի հետ, այն բացարձակ տեսանելի չէ տարածության մեջ:
Երկնային կամուրջ՝ Մալազիայում
Այստեղ պետք է բարձրանալ և մտածել այն մասին, թե ինչպես է ստեղծվել աշխարհը: Յուրաքանչյուր այցելուի երաշխավորվում է վայրի բնության բացիկային լուսանկարներ և մեկ բաժին մաքուր լեռնածովային օդ:
125-մետրանոց Langkawi Sky Bridge-ը ամենաբարձր միահենակ հետիոտնային կամուրջներից մեկն է աշխարհում: Նրա յուրօրինակ կառուցվածքը պահվում է մեկ սյան վրա, իսկ մալուխների համակարգը, որոնք ամրացված են հարևան ժայռերի վրա, հավասարակշռում է այս հսկային: Ներկայումս երկնային կամուրջը փակ է վերանորոգման համար, բայց զբոսաշրջիկները կարող են բարձրանալ նրա դիտահրապարակ ճոպանուղու օգնությամբ:
Մարդկության ամրություն՝ Եմենում
Բազմաթիվ պրոֆեսիոնալ ճարտարագետների և ճարտարապետների կարծիքով՝ ոչ մի ժամանակակից կամուրջ չի կարող շքեղությամբ համեմատվել ավանդական քարե կամարակապ կամուրջների հետ: Քարե կամուրջները ցույց են տալիս մարդկության համառությունը ֆիզիկական խոչնդոտները հաղթահարելու հարցում, նույնիսկ՝ զինանոցում ունենալով համեստ տեխնիկական գործիքներ: Եմենի Shaharah կամուրջը դրա հրաշալի օրինակն է: