Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենազարմանահրաշ լողափերի հավաքածուն, բայց այսօր դրանք ստանդարտ հանգստի ուղղություններ չեն, այլ իսկապես անսովոր վայրեր:
ԿՈԵԿՈՀԵ ԼՈՂԱՓ, ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ
Նորզելանդական Կոեկոհե (Koekohe) լողափի գլխավոր տեսարժան երևույթները Moeraki Boulders գրեթե իդեալականապես կլոր հսկայական քարերն են: Գիտնականների գնատահմամբ՝ դրանք գոյացել են ափագոտու էրոզիայի արդյունքում շուրջ 60 միլիոն տարի առաջ, իսկ կլոր քարերի ձևավորումը տևել է 4 միլիոն տարի: Լավ երևակայությամբ մարդիկ կարծում են, որ Moeraki Boulders-ը ոչ այլ ինչ է, քան դինոզավրերի քարացած ձվեր:
ՊՈՒՆԱԼՈՒՈՒ ՍԵՎ ԼՈՂԱՓ, ՀԱՎԱՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
Հավայական հրաբուխի ազգային պարկի և Նաալեհու փոքրիկ քաղաքի միջև գտնվող Punaluu Black Sand Beach-ը համարվում է ամենասև լողափը աշխարհում և իրենից ներկայացնում է իսկապես անմոռանալի տեսարան: Կոկոսի ծառերը գծում են սև ավազե եզրը, որը կազմավորվել է բազալտից՝ հրաբխային նյութից, որը հայտնվել է ծովում ժայթքումների հետևանքով:
Պունալուուից արգելված է ազավ տանել որպես հուշանվեր: Տեղաբնակները պատմում են սարսափելի պատմություններ խիստ աստվածուհու մասին, ով կթափի իր զայրույթը և դժբախտություն կուղարկի բոլոր նրանց, ովքեր իրենց հետ լողափից մի մաս կտանեն: Եվ որպես խոսքերի ապացույց՝ ցույց են տալիս զբոսաշրջիկներին փոքրիկ շշերի հավաքածու, որոնք, իբրև թե, ետ են վերադարձվել հնազանդ զբոսաշրջիկների կողմից:
ՎԱԱԴՀՈՒ ԱՏՈԼԼ, ՄԱԼԴԻՎՆԵՐ
Այս լողափում թվում է, թե երկնքի և ծովի միջև սահման գոյություն չունի: Երբ գալիս է գիշերը, միլիարդավոր փոքրիկ լույսեր երկնագույն լույսով լուսավորում են ջրի եզրը: Դա բիոլյումինեսցենցիա է. զարմանալի գեղեցկությամբ երևույթ, երբ կենդանի միկրոօրգանիզմները (ֆիտոպլանկտոն) արձագանքում են թթվածնին և իրենց էներգիան վերածում թույլ լույսի՝ լուսավորելով ափը:
ԽԽՈՒՆՋԱՅԻՆ ԼՈՂԱՓ, ԱՎՍՏՐԱԼԻԱ
Գեղատեսիլ Shell Beach-ը, որը գտնվում է Պերոն թերակղզու արևելյան մասում, ունի շուրջ 60 կմ երկարություն: Ավազի փոխարեն այն ծածկված է տրիլիոն սպիտակ խխունջներով՝ Fragum erugatum փոքրիկ կակղամորթների կաղապարներով: Ծովածոցի ջուրը շատ աղի է, և այլ օրգանիզմները այստեղ չեն կարողացել հարմարվել: Փոխարենը՝ այս կակղամորթները իրենց այստեղ հրաշալի են զգացել և անսահման քանակությամբ բազմացել: Նրանց կենսագործունեության մնացորդները ծածկել են կիլոմետրերով ափամերձ գոտի, և այժմ զբոսաշրջիկները հաճույքով գալիս են այստեղ գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար:
ՄԱՀՈ ԼՈՂԱՓ, ՍԵՆ ՄԱՐՏԵՆ
Կարիբյան Սեն Մարտեն կղզի այցելող զբոսաշրջիկներին սպասվում է զարմանալի տեսարան. այստեղ ինքնաթիռները վայրէջք են կատարում հենց հանգստացողների գլխին: Բանն այն է, որ Princess Juliana միջազգային օդանավակայանի թռիչքուղու վերջը գտնվում է հենց Մահոյի մոտ: Քանի որ օդանավերը վայրէջք են կատարում ափին շատ մոտ, զբոսաշրջիկները հնարավորություն են ստանում մոտիկից տեսնել ինքնաթիռը: Շարժիչների մշտական աղմուկի պատճառով Մահոյի ոսկե ազավի վրա պառկողներ չկան, փոխարենը՝ շատ են լավ կադր որսացողները: Օրինակ, համապատասխան ռակուրսի դեպքում հեշտությամբ կարելի է «բռնել» ինքնաթիռի պոչը: