Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենազարմանահրաշ լողափերի հավաքածուն, բայց այսօր դրանք ստանդարտ հանգստի ուղղություններ չեն, այլ իսկապես անսովոր վայրեր:
ԼՈՂԱՓ ԲԵՆԱԳԻԼ, ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ
Պորտուգալական Բենագիլ լողափը գտնվում է Ալգարվե առողջարանի մոտ, որը տեղակայված է երկրի հարավում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Լուսանկարիչները, ռամոտիկները և սիրահար զույգերը ամբողջ աշխարհից գալիս են այստեղ, որպեսզի հիանան Ալգավրե քարանձավի ֆանտաստիկ գեղեցկությամբ, որտեղ կարելի է հասնել միայն ծովից: Քարանձավ տանում է կամարակապ մուտքը, իսկ նրա գմբեթին կա մեծ շրջանաձև բացվածք, որտեղից ներս են թափանցում արևի ճառագայթները՝ ստեղծելով յուրահատուկ մթնոլորտ:
ԹԱՔՆՎԱԾ ԼՈՂԱՓ, ՄԵՔՍԻԿԱ
Մարիետա կղզում գտնվող Թաքնված լողափը (Hidden Beach), որը Մեքսիկայի ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է, անվանում են Երկրի վրա ամենագեղատեսիլ վայրերից մեկը: 1900-ականների սկզբին կղզին Մեքսիկայի իշխանությունների կողմից օգտագործվել է ռազմական փորձարկումների համար, իսկ վերջերս նրա մասին իմացել են զբոսաշրջիկները, ովքեր էլ հենց գտել են զարմանալի մեկուսի լողափը, որը շրջապատված է բնական ժայռային գոյացություններով, որոնք պաշտպանում են հյուրերին կիզիչ արևից: Լողափում հայտնվելու համար այցելուները պետք է անցնեն կարճ թունելով: Շնորհիվ համացանցում և սոցիալական ցանցերում առկա լուսանկարների՝ լողափի մասին այժմ գիտեն ողջ աշխարհում, իսկ այս վայրի երկրպագուները նրան նոր անվանում են տվել՝ Playa De Amor կամ Սիրո լողափ:
ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԼՈՂԱՓ, ԲԱՀԱՄՆԵՐ
Բահամները առհասարակ դրախտային վայր են հանգստի համար, բայց արշիպելագի կղզիներից մեկում զբոսաշրջիկներին սպասվում է անմոռանալի պատկեր, այսինքն՝Pink Sands Beach-ի՝ վարդագույն ավազով զարմանահրաշ լողափի բնապատկերները: Pink Sands Beach-ը ձգվում է Հարբոր կղզու երկայնքով մոտ 5 կմ, ընդ որում՝ ավազը այստեղ ներկված է վառ վարդագույն գույնով: Այս անսովոր երանգը լողափը ստանում է խխունջներից և կորալների մասերից, որոնք խառնված են ավազին: Ցանկացած կառույցի շինարարությունը այս լողափում խստիվ արգելված է: Լողափը զարդարում են միայն բարձր արմավենիները և շեզլոնգները: Forbes ամսագիրը Pink Sands Beach-ը անվանել է ամենագեղեցիկ լողափը աշխարհում:
ԱՊԱԿՅԱ ԼՈՂԱՓ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ
Շատ վաղուց Կալիֆորնիայի ափին գտնվող լողափերից մեկը եղել է աղբանոց: Կենցաղային թափոնները, ապակիները և նույնիսկ կոտրված մեքենաները տարիներով կուտակվել են ափամերձ հատվածում: Հետագայում աղբի մի մասը հավաքել են, մյուս մասը՝ այրել, իսկ շշերի և ապակիների մնացորդները մնացել են: Օվկիանոսը ժամանակի հետ սղոցել է դրանց սուր ծայրերը, իսկ լողափի մակերեսին մնացել են փայլուն, գույնզգույն ապակիներ, որոնք նման են թանկարժեք քարերի:
ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԼՈՂԱՓ, ԻՍՊԱՆԻԱ
Իսպանական Praia dаs Catedrais լողափը գտնվում է Լուգո նահանգի (Գալիսիա) Ռիբադեո քաղաքի մոտ: Նրա անսովոր անվանումը ծագել է ժայռային գոյացություններից, որոնք նման են գոտիկ տաճարների կամարների: Եթե սպասել տեղատվության, ապա կարելի է զբոսնել հսկա քարե միջանցքներով, քայլել փափուկ խոնավ ավազի վրայով և մտնել քարանձավներ, որոնք տեղատվության ժամանակ հետաքրքրասեր հայացքներից հեռու է պահում ծովը:
Շարունակելի…